Ելույթներ և ուղերձներ
Կարևորագույն հարցն Արցախն է, որը մեր ողնաշարն է, և որից մեկ ող է մնացել. Շուշան Պետրոսյան
06.04.2023
«Այնքան են զիջել, թշնամուն ընդառաջ գնացել, ինչ-որ գործարքներ արել, որը պետականամետ չէ: Պարզ է, չէ՞, որ իշխանությունում օրինակի համար պետականամետ մարդ չկա: Հայրենիքի զգացողություն չունեցած մարդու համար այնքան հեշտ է զիջելը, կորցնելը»,- «Կանայք հանուն հանրային համերաշխության» քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը:
Ըստ նրա՝ հիմա նաև սարսափելի տենդենց կա. «Ասում է՝ քաղաքականությամբ չեմ զբաղվում. շա՛ն որդի, դու նախևառաջ՝ քաղաքացի ես, և քաղաքացին պետք է ունենա կարծիք: Իմ բոլոր թեմաներն Արցախի շուրջ են: Ուղղակի չգիտեմ՝ ինչ անել: Արահետն էլ փակվեց, և սրանց անհաղորդ, անմարդկային դիրքորոշումը որ վերցրել են՝ ուղղակի ինձ համար անհասկանալի է: Կարևորագույն հարցն Արցախն է, որը մեր ողնաշարն է, և որից մեկ ող է մնացել»,- նշեց Շուշան Պետրոսյանը:
Անի Կարապետյան
168.am