Ելույթներ և ուղերձներ

Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում թուրքական մեխի գլխից. Հայկ Դերձյան

14.12.2022

 «34 տարի առաջ մեկնարկեց մի շարժում, որի նպատակն էր՝ երկու հայկական պետության վերականգնում, որի նպատակն էր՝ հայ ժողովրդի անվտանգության, արժանապատվության ապահովում: Այդ շարժումը վերջին 4.5 տարվա ընթացքում քայքայվում է»,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ անդամ Հայկ Դերզյանը:

Նա նշեց. «Այս օրերին Ադրբեջանը շրջափակել է Արցախը, 120.000 հայի, խափանել գազի մատակարարումը, ինչի հետևանքով հազարավոր երեխաներ և ծերեր սառչում են:  Բազմաթիվ են դեպքերը, երբ ծանր հիվանդ մարդիկ չեն կարողանում հասնել Հայաստան, քանի որ թշնամին փակել է ճանապարհը: Սա փաստացի մարդու կյանքի իրավունքի, ազատության խախտում է: Այս իշխանությունները ոչնչով չեն տարբերվում թուրքական մեխի գլխից: Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթից հետո բազմիցս հայտարարել ենք, որ մեր պարտությունն ավելի է խորանալու: Մենք պատրա՞ստ ենք այս ամենը հանդուրժել: Մենք ցանկանում ենք ազգային, տեխնոկրատ պետական իշխանություն»,- իր ելույթում հարց ուղղեց հավաքվածներին ՀՀԿ երիտասարդ անդամը:

 

Անի Կարապետյան

168.am

 

← Վերադառնալ ցուցակին