Ելույթներ և ուղերձներ

Պոպուլիզմից պետք է դուրս գանք. Հայկ Դերզյան

12.09.2022

 «Մենք ունենք ներքին լուրջ խնդիր, դա հասարակության հետ աշխատանքն է: Շարքային քաղաքացին բացում է հեռախոսը և կարդում   այն մեդիաաղբը, որը հրամցվում է այս իշխանության կողմից: Իշխանությունն այս առումով բազմավեկտոր է. Գիտի՝ ինչպես աշխատել, ինչը թիրախավորել»,- «Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց  ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը:

 
 
«Պետական կառավարումը ֆիլմ չի, որ մի սուպեր հերոս ծնվի ու ամբողջն իրականացնի: Մի անձով պայմանավորված չէ: Հայաստանին լուրջ պետական համակարգ է պետք, լուրջ ռազմավարություն: Ընդամենը 30 տարվա անկախություն ուենցող պետություն ենք: Այդ ճոխությունը չունենք, որ ասենք՝ դե գիտեք, էս մի մարդը չլինի, այն մի մարդը չլինի: Բա ո՞վ լինի: Անուններ տվեք: Կեղծ թեզերով, նիկոլիզմով տառապելը մեր ամենամեծ խնդիրներից մեկն է: Ուզո՞ւմ ենք լավ պետություն, դե թող ամեն մեկն իր ոլորտում իր գործը լավ անի»,- հավելեց ՀՀԿ անդամը:
 
Անդրադառնալով թշնամի պետությանը՝ Հայկ Դերզյանն ասաց, որ այնտեղի ընդդիմադիրները հայտնում են, որ պատերազմում հաղթանակ տանելով՝ «լվացել» են հասարակության ուղեղը:
 
 
«Ադրբեջանի իշխանությունը նման է ՀՀ իշխանությանը: Շատերը դժգոհում են, որ մի շարք քաղաքացիների ներս չեն թողնում Ադրբեջան: Շատ լավ հիշում եք, թե վերջին մի քանի ամսվա ընթացքում քանի ընդդիմադիր հայացքներ ունեցողների Հայաստան թույլ չտվեցին մուտք գործել»,- նշեց նա:
 
Անի Կարապետյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին