Ելույթներ և ուղերձներ
«Պարոնայք սպանե՛ր, ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլն ո՞վ է, որ իրենից եք վախենում». Հայկ Մամիջանյան
02.09.2022
Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Միքայել Արզումանյանին, Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքներին, պատերազմում պարտության մեղքը զինվորի ու հրամանատարի վրա բարդելու՝ գործող իշխանության գործելաոճին։
Դիելով հայ սպաներին՝ Հայկ Մամիջանյանն ասաց․
«Վերջին օրերի ընթացքում մի քանի ձերբակալություններ, քրեական գործեր եղան հայոց բանակի սպաների, Պաշտպանության բանակի սպաների, գեներալների նկատմամբ։
Ես միայն մեկ խնդրանք ունեմ․ պարոնա՛յք սպաներ, խոսեք։ Խոսեք ու պատմեք, թե ինչ ապօրինի, դավաճանական հրամաններ եք ստացել․ ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլն ո՞վ է, որ իրենից եք վախենում։
Պարոնա՛յք սպաներ, նաև այն մարդիկ, ովքեր հիմա փորձում են Նիկոլի կողքին կանգնել կամ նրան պաշտպանել․ Նիկոլը Նոյը չէ, ինքը տապան չունի, ինքը ձեզ չի կարողնաալու փրկել, ինքը էլ կորցնելու ոչինչ չունի։ Դուք դեռ տարբերակ ունեք։ Խոսե՛ք, պատմե՛ք հանրությանը՝ իրականությունը ոնց է եղել։
Ձեզ այս հանրությունը՝ հայ ժողովուրդը, կպաշտպանի, իսկ հայ ժողովրդի դեմ ոչ ոք չի կարող կանգնել»։
168.am