Ելույթներ և ուղերձներ

Հերիք է էշի ականջում քնեք, պարո՛ն նախագահ. Լիլիթ Բեգլարյանը՝ Վահագն Խաչատուրյանին

05.07.2022

 Այս ապիկար իշխանությունը մեր մշակույթին ու պատմությանը հավասար նաև ոտնահարել է մեր սահմանադրությունը: Այս մասին «Դիմադրության» շարժման ակցիայի ժամանակ ասաց ՀՀԿ արտաքին կապերի հանձնաժողովի ղեկավար Լիլիթ Բեգլարյանը:

 
«Դիմում եմ Վահագն Խաչատուրյանին, պինդ բռնել եք Նիկոլի ձեռքը ու չեք նկատում, ինչ է կատարվում: Հիշեք, որ Նիկոլ Փաշինյանի կողքը կանգնող ցանկացածը պատմության մեջ ներկայացվելու է որպես պետական դավաճան:
 
Մենք այսօր ապրում ենք մի երկրում, որտեղ մարդկանց վրա գործ կարողը դառնում է գլխավոր դատախազ, իսկ ԲԴԽ նախագահը օղի բաժակը ձեռքին կալանքի որոշումներ կայացնում»,-ասաց նա:
 
yerevan.today
 
 

← Վերադառնալ ցուցակին