Ելույթներ և ուղերձներ
Բաց հասարակությունների հիմնադրամը Հայաստանում պետք է դադարի գործել. Հայկ Մամիջանյան
14.06.2022
Չորս տարի շարունակ «Վետո» շարժման առաջնորդ Նարեկ Մալյանի, ապա նաև՝ փաստաբան Տիգրան Աթանեսյանի շնորհիվ վերջերս պարզվեց, որ «Transparency international»-ի սիրահար, ստեղծող, ժողովրդավարության, թափանցիկության գրավական շարժումը գրանցված է օֆշորում՝ Լիխտենշտեյնում: Այսինքն՝ մենք չգիտենք՝ որտեղից է գալիս միլիոնավոր դոլարների ֆինանսավորումը, ու իրավունք ունենք կասկածել, որ գալիս է Թուրքիայից կամ Ադրբեջանից:
Այս մասին Դիմադրության շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՀՀԿ-ական գործիչ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հսյկ Մամիջանյանը:
«Ուզում եմ հիշեցնել, որ մանավանդ վերջին շրջանում սորոսաբնակ արարածներն ակտիվորեն ներգրավված էին ոստիկանության ռեֆորմում: Հիմա, պարոնայք, ոստիկաններ, ո՞նց եք ձեզ զգում, որ ձեզ ինչ-որ բան սովորեցնողներն իրականում կրթվել էին անհասկանալի փողերով»,- ասաց Հակ Մամիջանյանը:
Ըստ նրա՝ վերջին շրջանում Սորոսի հիմնադրամը ֆինանսավորում էր ինչ-որ իրավապաշտպանների, որոնք փորձում էին ատելություն սերմանել եղբայրական հայ և եզդի ժողովուրդների միջև:
«Նախ ասեմ, որ դա չի հաջողվելու, որովհետև մեր եզդի եղբայրները մեր կողքին են կանգնած եղել մեր ամենաբարդ օրերին՝ պատերազմի ժամանակ: Ու կարևոր հայտարարություն. եթե, այս պահից սկսած, որևէ տեղ որևէ առիթով որևէ ազգամիջյան միջադեպ տեղի ունենա, ապա իմացեք, որ դրա փայատերը հենց Սորոսի հիմնադրամն է, որը փորձում է մեր երկիրը քանդել ներսից»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ իր այս ելույթից հետո իրեն կթիրախավորեն տարբեր տրամաչափի սորոսականներ, բայց դա իրեն չի հետաքրքրում, քանի որ Սորոսը փորձում է թիրախավորել իր ու բոլորի համար՝ կրոն, ազգային կրթություն ու լեզու:
«Հիմա ուզում եմ, որ սա դատական իշխանության ներկայացուցիչները լավ լսեն ու հասկանան, որ էս դեպքում զանգովի արդարադատությունը չպիտի աշխատի: Ով ուզում է զանգի՝ Նիկոլը զանգի, Լարիսան զանգի, նոր Լարիսան զանգի, դեպուտատները զանգեն, Տիգրան Աթանեսյանի ներկայացրած հայցի հիման վրա «Բաց հասարակությունների հիմնադրամը» պիտի դադարի գործել Հայաստանում»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Անդրադառնալով շարժման միջազգային արձագանքներին՝ պատգամավորը նշեց, որ օրերս Եվրախորհրդարանը Դավիթ Շահնազարյանի և ՀՀԿ կուսակցական կապերի շնորհիվ ընդունել է մի շատ կարևոր բանաձև:
«Նախ արձանագրեց, որ Ղարաբաղյան կոնֆլիկտը լուծված չէ: Երկրորդը՝ հստակ արձանագրեց, որ 44-օրյա պատերազմի նախաձեռնողը, ագրեսորն Ադրբեջանն է: Ավելի վաղ նույն կառույցը հայտարարել էր, որ Ղարաբաղյան հակամարտության միակ միջազգայնորեն ճանաչված մանդատն ունի Մինսկի խումբը, և լուծումը պետք է լինի 3 սկզբունքների հիման վրա: Հիմա ես ուզում եմ հարցնել՝ Նիկոլ, բա ասում էիր՝ միջազգային հանրությունը պահանջում է նշաձողը իջեցնել… Ո՞ր միջազգային հանրությունը… Թուրքիան ու Ադրբեջա՞նը»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ հավելելով, որ Եվրախորհրդարանը հաստատել է նաև, որ մեր գերի տղաները պետք է վերադառնան հայրենիք:
Ըստ նրա՝ բանաձևում Ղարաբաղի տարածքը համարվում է վիճելի տարածք, իսկ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի գյուղերն անվանում է ադրբեջանական:
Մանրամասները՝ տեսանյութում
Գոհար Սավզյան
168.am