Ելույթներ և ուղերձներ

«Նիկոլն էժանագին հրահանգներ տվող, հայի գլխին սարքող մենթ է»․ Աննա Մկրտչյան

04.06.2022

 Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հրավիրած հանրահավաքի ժամանակ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր անդրադառնալով երեկ Կառավարական ամառանոցների մոտ՝ Պռոշյան-Դեմիրճյան փողոցների հատման կետում խաղաղ ակցիայի մասնակիցների նկատմամբ ոստիկանության կողմից բիրտ ուժ կիրառելու դեպքերին, հայտարարեց․

 
 
«Ոստիկանը Նիկոլ է, իսկ Նիկոլն էլ էժանագին հրահանգներ տվող, հայի գլխին սարքող մենթ է»։
 
Պատգամավորի խոսքով՝ բոլոր այն պնդումները, թե երեկ նշված հատվածում բախումներ են եղել, այդպես չէ․
 
 
«Ի՞նչ բախում։ Երեկ Նիկոլի ավազակախումբը, Նիկոլի բանդան հարձակվել է Հայաստանի փողոցներում, Հայաստանի արժանապատիվ քաղաքացիների խաղաղ երթի վրա, այ սա՛ է իրականությունը։ Այդ երթի մեջ էին կանայք, մանկահասակ երեխաներ, անչափահասներ, հղի կանայք, այդ մարդիկ, բացի խաղաղ երթից, ուրիշ ոչինչ անելու ո՛չ հնարավորութոյւն ունեին, ո՛չ էլ ցանկություն․․․»։
 
 
Պատգամավորն ընդգծեց, որ արդեն լրանում է 24 ժամը, սակայն իշխանական թիմը ոչ մի ապացույց չի կարողացել գտնել, որտեղ երևա, որ քաղաքացին հարվածում է ոստիկաններին, բայց ի հակառակ դրան՝ հարյուրավոր կադրեր կան, որոնք ապացուցում են, թե ինչպես են ոստիկանները կոտրում քաղաքացու գլուխը, ոտքերը և այլն։
 
«Էլ չեմ խոսում իմ վնասվածքների մասին։ Բա էս մարդը ո՞նց կարող է հայ ոստիկան կոչվի։ Երեկ շատ բացահայտ, միմյանց գոռալով հրաման էին տալիս, հրամանի բովանդակությունը հետևյալն էր՝ «սրանց ցխե՛ք», մեզ հետ էին, սիրելի հայրենակիցներ։ Ո՞նց կարող է հայ ոստիկանը հային ասի՝ սրանց ցխեք, սրանք ոստիկան չեն, սրանք ամենահասարակ փողոցային խուժանն են, ուրիշ ոչ մի բան․․․
 
Ես գիտեմ՝ ինչու է Նիկոլն այդ հրամանը տալիս, ես գիտեմ, որ Նիկոլը Հայաստանի արժանապատիվ քաղաքացուն սպանելու հրաման է տալիս, որովհետև ինքը, իր մերձավորները լուծում են իրենց կյանքի և մահվան հարցը։ Իրենք շատ լավ գիտեն, որ իրենց արած դավաճանությունն այլևս բացահայտված է, ամբողջ աշխարհի հայերը շատ լավ գիտեն, որ մեզ էլ, մեր երկիրն էլ ծախել է թուրքին․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Նարեկ Խաչատրյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին