Ելույթներ և ուղերձներ

«Շուտով նորից մարդ է վատանալու». Էդուարդ Շարմազանով

24.08.2019

ՀՀԿ խսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանը ներկայացրեց. «Հայաստանը իմ օջախն է, ժողովուրդը՝ իմ ընտանիքը» սեփական կառավարություն-հեղկոմի կարգախոսը:

Փաստորեն՝

* Ընտանիքի անդամներին Նիկոլը բաժանում է սևերի և սպիտակների:

* Հեղափոխականների ու հակահեղափոխականների

* Դավադիրների և օտարերկրյա գործակալների:

* Նրանց մի մասին ասֆալտին է փռում:

* ԱԺ դարպասները փակում դեմները և լավ ջարդ տալիս Իջևանի մատույցներում:

Իսկ սեփական օջախի վրա հոխորտացող Ալիևից կիրթ և նորմալ մարդու տպավորություն ստանում:

Լռում, երբ տրանսգենդերության քարոզ է տիրում ԱԺ ամբիոնից և այդպես շարունակ…

Հ.Գ.

Ընտանիքի սորոսական անդամներին 33 մլն դրամ փող տալիս օջախը խառնելու, իսկ մյուս մասին ասում՝ աղքատությունը ձեր ուղեղներում է:

Հ.Հ.Գ.

Բայց օջախի հայրը պատասխանատվություն պետք է ունենա, ոչ թե մեղավորներ փնտրի ու փուռը տա, ինչպես ոստիկաններին Իջևանում և Ամուլսարի հարցում Քննչական կոմիտեին:

Այսպես շարունակվելու դեպքում հեռու չէ այն օրը, երբ Փաշինյանը փուռը կտա ՀՔԾ-ի «ընկեր ջանին»:

Աչքիս  շուտով  նորից մարդ է վատանալու»: 

← Վերադառնալ ցուցակին