Ելույթներ և ուղերձներ
Թուրքիան անելիք չունի Արցախի հարցում
14.11.2017
Հարգելի խորհրդարան,
Մեր երկրի թե՛ ներքին և թե՛ արտաքին քաղաքական օրակարգը բավականին հագեցած է:
Նախ, խորհրդարանի հանձնաժողովներում քննարկվեց 2018 թվականի բյուջեի նախագիծը, որն, ըստ իս, իրատեսական է, հնարավորություն է տալիս ապահովելու շուրջ 5 տոկոս տնտեսական աճ և ունի կայունացման միտումներ եկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար:
Հարգելի խորհրդարան, Հանրապետականը կարևորում է ՏԻՄ-երի դերն ու նշանակությունը: Այդ պատճառով էլ ակտիվ մասնակցեց նոյեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին: 52 խոշորացված համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ, որից 42-ում հաղթեցին ՀՀԿ-ական թեկնածուները: Այս վստահությունը պարտավորեցնող է և գալիս է վերահաստատելու, որ համայնքներում ամենավստահելի քաղաքական ուժը անկասկած շարունակում է մնակ Հանրապետական կուսակցությունը:
Հարգելի գործընկերներ, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը:
Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որևէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում:
Թուրքիան սատարել և սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը և շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափը միակ ընդունելի ձևաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաև միջազգային հանրության համար:
Բանակցություներում առաջընթաց ապահովելու համար նախ և առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի և ժնևի պայմանավորվածություները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր անկախությունը միջազգային նորմերին և ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, և Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15 հանրապետությունների անկախացումը: Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը:
Հետևություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի: