Ելույթներ և ուղերձներ
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Գյուղատնտեսության աշխատողի օրվա առթիվ
20.10.2013
«Գյուղատնտեսության ոլորտի հարգելի ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ:
Ինչպես եւ ցանկացած երկրի, այնպես էլ Հայաստանի համար գյուղատնտեսությունը ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է, երկրի տնտեսության զարգացման առաջնահերթություններից: Պատմության տարբեր ժամանակաշրջաններում գյուղն ու հողը առանցքային դեր են խաղացել մեր ժողովրդի կյանքում` յուրահատուկ դերակատարություն ունենալով ազգային ինքնության եւ հայրենասիրության ձեւավորման հարցում:
Որքան էլ ժամանակակից տեխնոլոգիաները առաջնային նշանակություն ստանան տնտեսության տարբեր ոլորտներում, միեւնույն է, հողի նկատմամբ սերը, մարդկային ջերմությունն ու հոգատարությունն են, որ ապահովում են ավելի որակյալ ու բնական գյուղատնտեսական արտադրանք:
Ծանոթ լինելով գյուղացու հոգսերին ու խնդիրներին եւ, միաժամանակ, գիտակցելով մրցունակ գյուղատնտեսության դերը երկրի առաջընթացի ու հասարակության բարեկեցության բարելավման գործընթացում, պետությունը հետեւողականորեն ու հնարավորությունների առավելագույն չափով շարունակում է քայլեր ձեռնարկել գյուղի սոցիալական խնդիրների լուծման, գյուղատնտեսության ոլորտի բարեփոխման ու արդիականացման ուղղությամբ»: