Ելույթներ և ուղերձներ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ՌԴ Դաշնային Ժողովի Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ
27.10.2012

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ, ցանկանում եմ քաջառողջություն եւ հաջողություններ՝ Պետական Դումայի նախագահի պատասխանատու պաշտոնում Ձեր պետական գործունեության մեջ:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական բարեկամական հարաբերություններն ամրապնդված են մեր պետությունների կենսագործունեության բոլոր ոլորտներում արդյունավետ համագործակցությամբ: Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման գործում, անշուշտ, մեծ դեր է վերապահված մեր երկրների խորհրդարաններին, որոնք անգնահատելի ներդրում ունեն միջպետական փոխգործակցության օրենսդրական ապահովման գործում: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ համագործակցությունը, մեր խորհրդարանների ջանքերի շնորհիվ, հետագայում եւս հաջողությամբ կզարգանա»: