Ելույթներ և ուղերձներ

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

01.10.2012

Սիրելի հայրենակիցներ, ավագ սերնդի հարգելի ներկայացուցիչներ,
ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա առթիվ:

ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հչռակված այս օրը, ըստ էության, ոչ միայն տարեցների, այլեւ բոլոր սերունդների օրն է` որպես սերունդների միասնականության ու ժամանակի անընդհատության խորհրդանիշ:

Մեր ժողովուրդն ավանդաբար ընդգծված հարգանք ունի ավագների, տարեցների նկատմամբ, եւ այդ ավանդույթի պահպանումը մեր բարոյական պարտքն է, հասարակության առաջընթացի գրավականը, որովհետեւ որքան հասարակությունը հարգանքով է վերաբերվում տարեցներին, այնքան նա զարգացած է ու առաջադեմ:

Սիրելի տարեցներ,

դուք ձեր աշխատանքային ու հասարակական գործունեությամբ, արժեքավոր խորհուրդներով ու կենսափորձով, մեր պետականության կառուցման այսօրվա ակտիվ մասնակիցներն եք: Պետությունն այսօր իր հնարավորությունների սահմաններում ձգտում է առավելագույնն անել տարեցների համար հնարավորինս արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու համար: Այդ ուղղությամբ դեռ անելիքներ կան, եւ համատեղ ջանքերով պարտավոր ենք ամեն ինչ անել ձեր կյանքի որակը բարելավելու համար: Ընդունեք մեր երախտիքի եւ հարգանքի խոսքերը ձեր իմաստնության, հոգեկան կորովի, համբերության ու հասարակական բարձր գիտակցության համար:

Եվս մեկ անգամ շնորհավորելով ձեզ` մաղթում եմ առողջություն, երկար կյանք, լավատեսություն եւ արժանապատիվ ծերություն:  

← Վերադառնալ ցուցակին