Ելույթներ և ուղերձներ

Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին` ՌԴ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ

05.03.2012

 Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին` Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Ռուսաստանի Դաշնության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Վստահ եմ, որ բաց և արդար պայքարում Ձեր տարած համոզիչ հաղթանակն ամուր հիմք է Ձեր ընտրած ուղու բարեհաջող իրագործման համար: Ընտրությունների արդյունքներն այն փաստի վկայությունն են, որ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը լի է հասարակության հետագա վերափոխման և երկրի արդիականացման ճանապարհով շարժվելու համար անհրաժեշտ ներուժով և վճռականությամբ:
Համոզված եմ նաև, որ մեր պետությունների միջև առկա ռազմավարական գործընկերությունը նոր լիցք կստանա` զարգանալով մեր տնտեսությունների հետագա ինտեգրման ճանապարհով՝ ժամանակի թելադրանքին և սրընթաց փոփոխվող աշխարհի պահանջներին համապատասխան:
Մաղթում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրի, նախանշված բոլոր գաղափարների իրականացում և նորանոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու և դժվարին պաշտոնում»:

← Վերադառնալ ցուցակին