Պետրոսյան Սեյրան Ալեքսանի
ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ
Ծնվել է 1949թ. մարտի 11-ին ՀՀ Շիրակի մարզի Աշոցք գյուղում:
1967-1973թթ. Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի անասնաբուծական ֆակուլտետ, գիտական անասնաբույծի որակավորում:
1975-1977թթ. Կուսակցական բարձրագույն դպրոց, երկամյա բաժին:
1966-1967թթ. Աշոցքի էլեկտրացանց, բանվոր:
1968-1975թթ. Կոմերիտմիության Աշոցքի շրջկոմի բաժնի վարիչ, քարտուղար, այնուհետև` երկրորդ քարտուղար:
1977-1979թթ. Կոմերիտմիության Աշոցքի շրջկոմի առաջին քարտուղար:
1980-1990թթ. կուսակցության Աշոցքի շրջկոմի հրահանգիչ, կուսակցական կազմակերպական աշխատանքի բաժնի վարիչ, երկրորդ քարտուղար:
1991-1996թթ, պատգամավորների Աշոցքի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ (մինչև գործկոմների լուծարումը`1996թ. փետրվար):
1996-1999թթ .Շիրակի մարզպետարանի քարտուղար, մարզպետի տեղակալ:
1999-2000թթ. մարզպետի պաշտոնակատար:
2001թ. հունվարից-2010թ. մայիսը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ:
2010թ. մայիս- ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ:
Ամուսնացած է, ունի երկու որդի: