Դավթյան Կարեն Դերենիկի

Դավթյան Կարեն Դերենիկի

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ

Ծնվել է 08.02.1963 թ., ք. Երևանում:

1980-1981թթ. -  ՙՀայկոմուննախագիծ՚ գլխամասային նախագծային ինստիտուտ` գծագրող:

1981-1986թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ` ուսանող:

1986-1988թթ.-  ՙԱբովյանշին՚ համաշինարարական տրեստ` N 61 շինվարչության վարպետ, N 59 շինվարչության վարպետ, աշխղեկ:

1988 -1990թթ. - Հայկական ՍՍՀ պետական շինարարական կոմիտեի նախագահին առընթեր տեսչություն` ավագ տեսուչ, պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար ինժեներ:

1990 -1995թթ. - ՀՀ շինարարության նախարարություն` նախարարին առընթեր տեսչության պետ, գործերի կառավարիչ:

1995 -2001թթ. - Երևանի մետրոպոլիտենի ՙՄետրոմատ՚ պետական ձեռնարկություն (ՊՓԲԸ)` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, տնօրեն, գործադիր տնօրեն:

2001- 2003թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարարություն` քաղաքաշինական քաղաքականության , ճարտարապետության և գիտության գլխավոր վարչության լիցենզավորման կենտրոնի (վարչության) պետ:

2003- 2004թթ. - Երևանի քաղաքապետարան` անշարժ գույքի կառավարման վարչության պետ:

2004- 2006թթ. - Երևանի քաղաքապետարան` ՙՀյուսիսային պողոտա և Կասկադ՚ ԾԻԳ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն:

2006 -2009թթ. - Երևանի քաղաքապետի տեղակալ:

2009թ.-ից առ այսօր -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` նախագահի տեղակալ:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:

Զինապարտ է, լեյտենանտ:

Ամուսնացած է, ունի 2 երեխա: