Դավթյան Կարեն Դերենիկի
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀԿ անդամ
Ծնվել է 08.02.1963 թ., ք. Երևանում:
1980-1981թթ. - ՙՀայկոմուննախագիծ՚ գլխամասային նախագծային ինստիտուտ` գծագրող:
1981-1986թթ. - Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստիտուտ` ուսանող:
1986-1988թթ.- ՙԱբովյանշին՚ համաշինարարական տրեստ` N 61 շինվարչության վարպետ, N 59 շինվարչության վարպետ, աշխղեկ:
1988 -1990թթ. - Հայկական ՍՍՀ պետական շինարարական կոմիտեի նախագահին առընթեր տեսչություն` ավագ տեսուչ, պետի ժամանակավոր պաշտոնակատար, առաջատար ինժեներ:
1990 -1995թթ. - ՀՀ շինարարության նախարարություն` նախարարին առընթեր տեսչության պետ, գործերի կառավարիչ:
1995 -2001թթ. - Երևանի մետրոպոլիտենի ՙՄետրոմատ՚ պետական ձեռնարկություն (ՊՓԲԸ)` տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, տնօրեն, գործադիր տնօրեն:
2001- 2003թթ. - ՀՀ քաղաքաշինության նախարարություն` քաղաքաշինական քաղաքականության , ճարտարապետության և գիտության գլխավոր վարչության լիցենզավորման կենտրոնի (վարչության) պետ:
2003- 2004թթ. - Երևանի քաղաքապետարան` անշարժ գույքի կառավարման վարչության պետ:
2004- 2006թթ. - Երևանի քաղաքապետարան` ՙՀյուսիսային պողոտա և Կասկադ՚ ԾԻԳ պետական ոչ առևտրային կազմակերպության գործադիր տնօրեն:
2006 -2009թթ. - Երևանի քաղաքապետի տեղակալ:
2009թ.-ից առ այսօր -ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե` նախագահի տեղակալ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է:
Զինապարտ է, լեյտենանտ:
Ամուսնացած է, ունի 2 երեխա: