Բադալյան Արամ Հակոբի
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՀՀԿ անդամ
Ծնվել է 14 փետրվարի 1958թ., ք. Երևանում
1975-1980 թթ. - Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, շինարարության էկոնիմիկայի և կազմակերպման ֆակուլտետ
1980-1984 թթ. - «Գլխհայջրշինի» թիվ 20, թիվ 19 շինվարչություններ` արտադրական բաժնի ավագ ինժեներ, պլան-արտադրական բաժնի պետ
1985-1990 թթ. - ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորում` նախահաշվային բաժնի առաջատար մասնագետ, խմբի ղեկավար, կոորդինացիոն-արտադրական բաժնի պետ
1990-1991 թթ. - ՀՀ Նախարարների խորհրդի գործերի կառավարչություն` երկրաշարժի հետևանքների վերացման բաժնի առաջատար մասնագետ
1991-1992 թթ. - ՀՍՍՀ տեղական արդյունաբերության մինիստրության գիտաարտադրական միավորում` գլխավոր տնօրենի տեղակալ
1992-1993 թթ. «ՍԱԿՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրեն
1993-1995 թթ. - ՀՀ կառավարության գործերի կառավարչություն` վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ
1995-1998 թթ. - ՀՀ կառավարության քարտուղարություն` վերահսկողության վարչության պետի տեղակալ
1998-1998 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի վերահսկողական ծառայության պետի տեղակալ-վերահսկողության և հատուկ հանձնարարությունների բաժնի վարիչ
1998-1999 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի կազմտեսչական վարչության պետի տեղակալ-տեսչական բաժնի վարիչ
1999-2000 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ
2000-2000 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ
2000-2001 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ-քարտուղարության պետ
2001-2002 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի քարտուղարության պետ
2002-2008 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
2008 -2013 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2013 -2014 թթ. - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ
2014 թ. փետրվար-մայիս - Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
2014-2016թթ.- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ
2016թ. նոյեմբերի 29-ից-Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
Պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, ՀՀ նախագահի և ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալով, միջկառավարական սուրհանդակային կապի պատվոգրով:
Հայաստանի Հանրապետական կուսակցություն անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու երեխա: