Քարամյան Արսեն Ռոբերտի
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ, ՀՀԿ անդամ
Ծնվել է 1974 թ. հունվարի 15-ին, Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Ավարտել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցը: 1991 թ-ին ընդունվել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը, որն ավարտել է 1996 թվականին:
2003-2007թթ. ուսանել է նաև ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում:
1996-1998 թթ-ին ծառայել է ՀՀ Ազգային բանակում՝ Սյունիքի մարզի, Մեղրի քաղաքի, թիվ 50869 զորամասում` որպես անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխհրամանատար:
Ծառայության ընթացքում եղել է «Նժդեհյան սերունդ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր:
Աշխատանքային գործունեությունը սկսել է 1995 թ-ին ՀՀ ԱԱ Պատմության ինստիտուտում` որպես գիտաշխատող, որտեղ աշխատել է մինչեւ 1996 թվականը:
1998-1999 թթ-ին աշտատել է Երևանի պետական համալսարանում, որպես ավագ գիտաշխատող:
1999-2003 թթ-ին ստանձնել է ԵՊՀ ուսումնական վարչություն ուսանողական բաժնի պատասխանատուի պաշտոնը:
2003 թ-ից «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահն է, իսկ 2006 թ-ին եղել է ՀՀ վարչապետի օգնականը:
2006 թ. մայիսին նշանակվել է ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր:
2009 թ. մայիսից, ՀՀ վարչապետի որոշմամբ, նշանակվել է ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ: 2010 թ-ից ՀՀ վարչապետին առընթեր ազգային երիտասարդական քաղաքականության խորհրդի նախագահի տեղակալն է:
Հասարակական գործունեությունը սկսել է 1988թ-ից. եղել է Կապանի թիվ 7 միջնակարգ դպրոցի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ Կապանի շրջանային խորհրդի անդամ:
1993-1995 թթ-ին եղել է ԵՊՀ Ուսանողական խորհրդի պատասխանատու քարտուղար:
1994-1995 թթ-ին` «Երիտասարդ Հայաստան» միության խորհրդի անդամ:
Պարգևատրվել է մի շարք պատվոգրերով, շնորհակալագրերով և մեդալներով:
Հեղինակ է գիտական, հրապարակախոսական հոդվածների (տպագրված Հայաստանում եւ արտերկրում), երեք փաստավավերագրական տեսաֆիլմերի եւ մեկ գրքի:
Հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր: