Բեգլարյան Հրանտ Գրիգորի

Բեգլարյան Հրանտ Գրիգորի

ՀՀԿ անդամ

Ծնվել է 1956 թ. հոկտեմբերի 5, Սյունիքի մարզ, գ. Գոռ-Հայկում:

1973-1978թթ.՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, մասնագիտությունը` ավտոմոբիլային ճանապարհներ, որակավորումը` ճանապարհային հաղորդակցության ինժեներ։

ՀՀ ԶՈւ պահեստազորի սպա։

1978--1998թթ.՝ Երևանի մետրոպոլիտեն, ավագ ինժեներ, բաժնի պետ, տեղամասի պետ, գլխավոր տնօրեն։

1998-2000թթ.՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ, Հայկական երկաթուղու դեպարտամենտի պետ։

2000-2013թթ.՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ։

Ամուսնացած է, ունի մեկ տղա և մեկ աղջիկ: