Գևորգյան Էդգար Ժորայի

Գևորգյան Էդգար Ժորայի

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար

Ծնվել 1969թ. հոկտեմբերի 30-ին Երևանում:

Կրթությունը

1995թ. ավարտել է «Գլաձոր» կառավարման համալսարանը:

Մասնագիտությունը՝ իրավագիտություն

Որակավորումը՝ իրավաբան

Աշխատանքային գործունեությունը

1987թ.- Երևանի N 29 ուսումնարան` հյուսն-էլեկտրիկ

1987–1989թթ.- Ծառայություն Խորհրդային բանակում

1989–1990թթ.- «Մատուռ» կոոպերատիվ` բանվոր

1990-1993թթ.- ՀՀ արդյունաբերության նախարարության «Կերմետ» փորձարարական գործարան`

կարգավորող

1993–1994թթ.- «Սիգլ» բաժնետիրական ընկերություն` իրավաբանական ծառայության և արբիտրաժի վարչության գլխավոր մասնագետ

1995–1996թթ.- ՀՀ կառավարության քարտուղարություն` իրավաբանական վարչության առաջատար

մասնագետ

1996–2003թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

2003- 2004թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետին փոխարինող

2004 – 2015թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` անձնակազմի կառավարման վարչության պետ

2015թ.- ՀՀ քաղաքաշինության նախարարություն` աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

2015–2016թթ.- ՀՀ քաղաքաշինության նախարարություն` աշխատակազմի ղեկավար

2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար

2016թ. դեկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարություն` աշխատակազմի ղեկավար

Դասային աստիճանը

2006թ.- ՀՀ քաղաքացիական ծառայության 2-րդ դասի պետական խորհրդական

Պետական և այլ պարգևներ

Խրախուսանք՝ ՀՀ վարչապետի շնորհակալագրերով,

ՀՀ վարչապետի հուշամեդալով, ՀՀ պաշտպանության նախարարի «ՀՀ զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով

Կուսակցությունը

ՀՀԿ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի 2 երեխա: