Շահնազարյան Արմեն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ղեկավար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ., 16 հունվարի, Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան
Կրթություն
1994-1999թթ.՝ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, միջազգայնագետ-պատմաբան
1999-2002թթ.՝ Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Միջազգայյին հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասպիրանտ
2002թ.` պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան /Միջազգային հարաբերություններ մասնագիտացմամբ/
Աշխատանքային գործունեություն
1998-2001թթ.՝ Հրազդանի հումանիտար ինստիտուտ, դասախոս
2001-2004թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, արտաքին կապերի և լրատվության վարչություն, առաջատար մասնագետ, գլխավոր մասնագետ
2004-2007թթ՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, նախարարի գլխավոր խորհրդական
2006թ. հունվար-հուլիս` ՀԲ/ԱՄՀ Հոլանդական խմբի ներկայացուցչական հանդիպման ՀՀ կառավարության անունից կազմակերպչական աշխատանքների համակարգող
2006թ. հունիս-հոկտեմբեր` Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի ներքո Անդրսահմանային համագործակցության համատեղ աշխատանքային հանձնախումբ, ՀՀ ներկայացուցիչ
2006թ. սեպտեմբեր` ՀԲ/ԱՄՀ կառավարիչների խորհրդի տարեկան համաժողով, ՀԲ Հայաստանի փոխկառավարիչ
2007-2008թթ.՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ
2008-2013թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարության աշխատակազմի ղեկավար-գլխավոր ֆինանսիստ
2008-2013թթ.՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարին կից կոլեգիայի անդամ
2009-2011թթ.՝ Տնտեսական համագործակցության հայ-ավստրիական և հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովների պատասխանատու քարտուղար
2010-2013թթ.՝ ՀԲ ներքին աուդիտորների տարածաշրջանային միության անդամ
2013-2014թթ. հունիս՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտե, կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-գլխավոր ֆինանսիստի տեղակալ
2013-2014թթ. դեկտեմբեր՝ ՀԲ Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր, կառավարման խորհրդի անդամ ՝
2014թ. հունիս-դեկտեմբեր՝ ՀՀ ֆինանսների նախարարություն, նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2014թ. դեկտեմբերի 22-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար
2015թ. հունվարի 22-ից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար
Կուսակցական պատկանելիություն
Հայաստանի Հանրապետական կուսակցություն
Այլ տվյալներ
ՀՀ Նախագահի 2008թ. դեկտեմբերի 29-ի ՆՀ-343-Ա հրամանագրով շնորհվել է ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով պարգևատրվել է <<ՀՀ Զինված ուժեր 20 տարի>> հոբելյանական մեդալով
Մասնակցել է միջազգային ֆինանսական կառույցների կողմից արտասահմանում կազմակերպված մի շարք կրթական ծրագրերի, դասընթացների և համաժողովների
Մի շարք գիտական հոդվածների և մեկ գիտական մենագրության հեղինակ է
Ազատ տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր