Թամրազյան Կարեն Ռազմիկի
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Ծնվել է 1973 թ. սեպտեմբերի 30-ին Վանաձորում
Կրթությունը
1996թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը
1999թ. ավարտել է Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան
2008թ. ավարտել է Հայաստանի Հանրապետության Հյուսիսային համալսարանը
Մասնագիտությունը՝ արտադրության էկոնոմիկա և կառավարում, իրավագիտություն
Որակավորումը՝ տնտեսագետ, իրավագետ
Աշխատանքային գործունեությունը
1990-1991թթ. Վանաձորի «Ավտոմատիկա» գործարան՝ էլեկտրական սարքեր հավաքող
1995թ.- ՀՀ գերագույն խորհուրդ` սոցիալ-տնտեսագիտական բաժնի ավագ խորհրդատու
1996թ.- Երևանի քաղաքապետարան` ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ
1996-1999թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարի առաջին տեղակալ-գլխավոր գանձապետի գլխավոր խորհրդական, օգնական, նախարարի առաջին տեղակալի օգնական
1999թ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` տնտեսական ծրագրերի գլխավոր վարչության տրանսպորտի, կապի և ճանապարհային տնտեսության ծրագրերի վարչության պետի տեղակալ
1999-2002թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` վիճակախաղերի և խաղային գործի կարգավորման վարչության պետի տեղակալ-շահումով խաղերի և խաղատների կարգավորման բաժնի պետ, վարչության պետի տեղակալ- շահումով խաղերի և խաղատների կարգավորման բաժնի պետ, բաժնի պետի տեղակալ
2002-2008թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` ֆինանսական շուկայի զարգացման և արժութային կարգավորման բաժնի պետ, վարչության պետ
2008-2011թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` ֆինանսական շուկայի զարգացման վարչության պետ
2011-2013թթ.-ՀՀ ֆինանսների նախարարություն` լիցենզավորման գործակալության պետ
2013-2014թթ.- ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարության աշխատակազմի ղեկավար
2014-2016թթ. հոկտեմբեր - ՀՀ ֆինանսների նախարարություն` նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ (ՀՀ ֆինանսների նախարարության և ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի միանալուց հետո)
2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ
Մասնագիտական վերապատրաստում
2003թ.- «Ֆինանսական զարգացումը Կենտրոնական Ասիայում և Կովկասյան պետություններում», Ճապոնական միջազգային համագործակցության գործակալություն (JICA), Տոկիո, Ճապոնիա
2004թ.- «ԵՄ-Հայաստան օրենսդրական դաշտի ուսումնասիրության մեթոդոլոգիան»,Հայաստանյան-Եվրոպական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոն (AEPLAC), Երևան
2004թ.- «Հիպոտեքային շուկայի ֆինանսավորումը անցումային տնտեսության մեջ», Կառուցողների միությունների եվրոպական ասոցիացիայի և ՄԱԿ-ի «Մարդկանց բնակեցման» ծրագիր, Բեռլին, Գերմանիա
2004թ.- «Ապահովագրության ստրատեգիական կառավարում», Շվեդական միջազգային համագործակցության և զարգացման գործակալություն (SIDA) Ստոկհոլմ, Շվեդիա
2005թ.- «Ծանոթություններ ՉԺՀ բարեփոխումների տեսության և պրակտիկայի, տնտեսական և առևտրային քաղաքականության, ներդրումների խրախուսման, փոքր և միջին ձեռնարկությունների իրավիճակիհետ», Չինաստանի կառավարություն,Պեկին, Չինաստան
2006թ.- «Խորվաթիայի և Բուլղարիայի կենսաթոշակային բարեփոխումների փորձը», ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID), Սոֆիա, Բուլղարիա, Զագրեբ, Խորվաթիա
2006թ.- «Արտոնյալ վարկերի կառավարում», Չինաստանի կառավարություն, Պեկին, Չինաստան
2007թ.- «Պետական հաշիվներ և ֆինանսական կառավարում», «Պետական հաշիվներ և ֆինանսներ» ինստիտուտ,Դելի, Հնդկաստան
2007թ.- «Էստոնիայի կենսաթոշակային համակարգը», ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID) Տալլին, Էստոնիա
2007թ.- «Թաիլանդի թագավորության կենսաթոշակային համակարգը, ակտիվների կառավարում», Համաշխարհային բանկ, Բանգկոգ, Թաիլանդ
2007թ.- «Չիլիի կենսաթոշակայի ն համակարգը», Համաշխարհային բանկ, Սանտյագո, Չիլի
2008թ.- «Կենսաթոշակային ֆոնդերի կառավարման նոր մեթոդները», Օքսֆորդի ֆինանսական վերապատրաստման կազմակերպություն, Մոսկվա, Ռուսաստան
2008թ.- «Մակեդոնիայի կենսաթոշակային համակարգը», ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID), Սկոպյե, Մակեդոնիա
2008թ.- «Ֆինանսական շուկան և նոր ֆինանսական գործիքներ», Արժույթին միջազգային հիմնադրամ, Վիեննա, Ավստրիա
2009թ.- «Լիցենզավորման գործընթացի պարզեցում», Եվրամիություն. Ռիգա, Լատվիա
2009թ.- «Մակրոտնտեսական կառավարում և ֆինանսական հատվածի խնդիրները ճգնաժամի ժամանակ» Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF), Վիեննա, Ավստրիա
2009թ.- «Համագործակցության երկրների մակրոտնտեսական և մակրոֆինանսական քաղաքականությունը ներքին շուկայում», Եվրախորհուրդ, Բրյուսել, Բելգիա
2009թ.- «Կենսաթոշակային բարեփոխումներ - կայուն լուծումներ», Շվեդական միջազգային համագործակցության և զարգացման գործակալություն (SIDA), Ստոկհոլմ, Շվեդիա
2010թ.- «Ծառայությունների առևտրի բարեփոխումները և բանակցությունները», Համաշխարհային բանկ Վիեննա, Ավստրիա
2010թ.- «Կենսաթոշակային բարեթոխումներ-կայուն լուծումներ», Շվեդական միջազգային համագործակցության և զարգացման գործակալություն (SIDA), Լիմա, Պերու
2011թ.- «Սինգապուրի պետական ծառայության համակարգը», Սինգապուրի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, Սինգապուր
2011թ.- «Հիպոթեքայինշուկա, արժեթղթավորում և տեսակավորված ֆինանսներ. զարգացման և կարգավորման դրույթներ», Արժույթի միջազգային հիմնադրամ (IMF),Վիեննա, Ավստրիա
2012թ.- «Ադմինիստրատիվ բարեփոխումները գլոբալմիջավայրում», Ավստրիայի ֆինանսների նախարարություն
2014թ.- «Պետական ֆինանսների կառավարում», Նիդերլանդների ֆինանսների նախարարություն, Հաագա, Նիդերլանդներ
Մասնագիտական կոչումները
1997-1999թթ.- Աուդիտորի որակավորում՝ տրված ՀՀ Աուդիտորական որակավորման հանձնաժողովի կողմից
2003թ.- ՀՀ քաղաքացիական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան
Անձնական տվյալներ
Ամուսնացած է