Դավթյան Վարդան Սերյոժայի
ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ
Ծնվել է` 1966թ. դեկտեմբերի 18-ին Գորիս քաղաքում ծառայողի ընտանիքում:
1974 -1984թ. սովորել և ոսկե մեդալով ավարտել է Գորիսի Ակ. Բակունցի անվ. միջնակարգ դպրոցը:
1984թ.-ին ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը և 1989թ. ավարտել այն, ստանալով ինժեներ-տնտեսագետի որակավորում:
Աշխատանքային գործունեություն
01/09/1984- 05/07/1989 Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ, ուսանող.
25/08/1989- 03/01/1991 <<Գամմա>> սարքերի գործարան,ինժեներ տնտեսագետ
1990-1994 Պետական ճարտարագիտական համալսարան ,,Էկոնոմիկա և կազմակերպում,, առարկայի դասախոս,
<<Սյունիք>> համալսարան, ,,Բիզնես և կառավարում,, առարկայի դասախոս
21/01/1991-13/10/1993 Գորիսի քաղխորհրդի գործկոմ, 1-ին կարգի մասնագետ
14/10/1993-04/05/1998 ՀՀ աշխատանքի և սոց.ապահովության նախարարություն, Գորիս
քաղաքի սոցիալական ծառայության գլխավոր տեսուչ, տնօրեն
18/08/1998-22/06/2006 ՀՀ Սյունիքի մարզպետարան,Գորիսի սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետ
2006-2011 Թիվ 37 ընտրատարածքային հանձնաժողով,քարտուղար
2008 -2014 ՌԴ <<Մինի Գրուպ>>ՍՊԸ ՀՀ-ի մասնաճյուղ,գործադիր տնօրեն
06/02/2012-07/03/2012 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայություն,մասնագետ
12/03/2012-16/12/2014 <<Միջազգային էներգերտիկ կորպորացիա>>ՓԲԸ, ֆինանսատնտեսական գծով տնօրենի տեղակալի խորհրդական, ֆինանսների և էկոնոմիկայի դեպարտամենտում`գլխավոր մասնագետ
1999թ.մայիսին և 2003թ.հոկտեմբերին ՀՀ-ում սոցիալական ծառայությունների կայացման
գործին ակտիվորեն մասնակցելու,սոցիալական աշխատանքի բնագավառում ունեցած հաջողությունների, երկարամյա ու բարեխիղճ աշխատանքի համար արժանացել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարի շնորհակալագրերի:
2006թ.նոյեմբերին մասնակցել է <<Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության օրենսդրական դաշտը և ֆինանսական կառավարումը>> մասնագիտական դասընթացներին:
17/12/2014թ-ից Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 1255-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնում:
2015 թվականի հունիսի 9-11-ը Ուկրաինայի Կիև քաքաքում մասնակցել է <<Իրավահավասար և պատասխանատու հասարակության համար ներառական լուծումներ>> թեմայով միջազգային կոնֆերանսին:
2015 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև նոյեմբերի 11-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում մասնակցել է <<Seminar on School Management Staff in 2015>> դասընթացներին:
2016 թվականի մայիսի 18-ից 20-ը մասնակցել է ԵԱՀԿ բեռլինյան համաժողովներին` նվիրված առևտրի և տնտեսական ներդրումների խթանմանն ու համագործակցությանը:
Պարգևատրվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հուշամեդալով:
Ամուսնացած է, ունի մեկ դուստր: