Բոթոյան Կարեն Հովսեփի
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
26.04.1983թ. Ալդան քաղաք, (Յակուտիայի մարզ, ՌԴ)
Կրթություն
1990-2000թթ. սովորել և ավարտել է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցը:
2007թ. ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի ընդերքաբանության եւ մետալուրգիայի դեպարտամենտը: Լեռնային ճարտարագետ:
2011թ. ընդունվել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության բաժնի մագիստրատուրան:
Աշխատանքային գործունեություն
2006-2009թթ. «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ում աշխատել է տեսուչ:
2010-2012թթ. եղել է «Եվրոպա» ՍՊԸ-ի ճարտարագետ-վերահսկիչ, ապա` փոխտնօրեն:
2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 23 ընտրատարածքից:
Ընդգրկվածությունը ԱԺ հանձնաժողովներում
11.06.2012 - 09.06.2014
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով:
11.06.2012
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով:
09.06.2014 - 09.09.2016
Գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողով:
09.06.2014 - 27.02.2015
Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողով:
09.09.2016
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով:
Անդամակցությունը Միջխորհրդարանական հանձնաժողովներում
Միջազգային խորհրդարանական կազմակերպություններ:
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի բարեկամական խմբեր:
ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի 548-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ:
Այլ տվյալներ
2002-2004թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:
Պարգեւատրվել է «Անդրանիկ Օզանյան» մեդալով (2012թ., ՊՆ):
Կուսակցություն
ՀՀԿ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու զավակ: