Հակոբյան Անդրանիկ
ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ
Ծնվել է 1957թ. հունվարի 2-ին Կամոյի շրջանի գյուղ Նորատուսում (այժմ՝ Գեղարքունքի մարզ):
1978թ. ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի ֆակուլտետը:
1978-2012թթ. Նորատուսի թիվ 1 միջնակարգ դպրոցում ուսուցիչ:
1980-1992թթ. Նորատուսի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ:
1992-1996թթ. ընտրվել է Նորատուսի գյուղխորհրդի գործկոմի նախագահ:
1996թ. ընտրվել է Նորատուս համայնքի ղեկավար:
1999,2002,2005թթ. վերընտրվել է համայնքի ղեկավար:
2009-2010թթ. աշխատել է Գավառի պետական համալսարանում:
2012թ. օգոստոսից ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
Ընտրվել է ՀՀ Կամոյի շրջխորհրդի և Նորատուսի գյուղխորհրդի պատգամավոր:
2002-2008թթ. Եվրոխորհրդի տեղական և տարածքային իշխանության կոնգրեսում՝ ՀՀ պատվիրակության անդամ:
Համայնքային զարգացման ծրագրերի շրջանակում մասնակցել է միջազգային սեմինարների և ստացել համապատասխան հավաստագրեր:
2006թ. պարգևատրվել է ՀՀ Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:
2007թ. պարգևատրվել է <<Անանիա Շիրակացի>> մեդալով:
Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ է:
Ամուսնացած է, ունի մեկ որդի, երկու դուստր և ութ թոռ: