Բադոյան Տիգրան Սլավիկի
ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ, ՀՀԿ անդամ
Ծնվել է 16.09.84թ. ք. Կիրովականում, մանկավարժի ընտանիքում:
2001թ.-ին գերազանցությամբ ավարտել է Վանաձորի թիվ 4 միջնակարգ դպրոցը:
2001-2005թթ ընդունվել եւ գերազանցությամբ ավարտել է ք. Վանաձորի «Մխիթար Գոշ» համալսարանի կառավարման ֆակուլտետը` «Կառավարում» մասնագիտությամբ:
2002-2005թթ. եղել է «Մխիթար Գոշ» համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ:
2005-2007թթ ընդունվել եւ ավարտել է նույն համալսարանի մագիստրատուրան` «Կառավարում» մասնագիտությամբ:
2005թ.-ից «Մխիթար Գոշ» համալսարանի տնտեսագիտության, մաթեմատիկայի եւ ինֆորմատիկայաի ամբիոնի դասախոս է:
2005-2006թթ. աշխատել է «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ» ՓԲԸ-ի «Լոռի» մասնաճյուղում, որպես հաշվապահ, նույն բանկի «Տաշիր» մասնաճուղում` դրամարկղի վարիչ, 18.04.06թ. ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 1274Ա որոշմամբ ստացել է բանկի վերստուգիչ հանձնաժողովի նախագահի տեղակալի, հանձնաժողովի անդամի եւ մասնաճյուղի գլխավոր հաշվապահ աշխատելու վկայական:
2011թ.-ից ՎՊՄԻ տնտեսագիտության տեսության ամբիոնի դասախոս:
2003-ից Հայաստանի Հանրապետական Կուսակցության անդամ է: 2003-2007թթ. եղել է ՀՀԿ Գուգարքի երիտասարդական խորհրդի նախագահ, 2007թ.-ից ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության երիտասարդական խորհրդի նախագահն է :
2010 թ.-ին ՀՀ ԳԱԱ Մ.Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտում գործող գիտական խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Տնտեսական գիտությունների թեկնածու է, դոցենտ:
2007 -2012թթ Լոռու մարզպետի օգնականն էր:
2012թ դեկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի թիվ 1195Ա որոշմամբ նշանակվել է Լոռու մարզպետի տեղակալ:
Գիտական 7 հոդվածների եւ մեկ աշխատության հեղինակ է :
2010 թվականին ՀՀԿ Նախագահի կողմից պարգեւատրվել է պատվոգրով եւ շնորհակալագրով:
2010թ. «Մաշտոց» կրթամշակութային կենտրոնի կողմից պարգեւատրվել է «Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջին» մեդալով:
Զինապարտ է, շարքային:
Ամուսնացած է , ունի մեկ որդի: