Քաղաքական հարցերի hանձնաժողով

Նախագահ` Կարապետյան Կարեն Վիլհելմի

 

ՀՀԿ քաղաքական հարցերի հանձնաժողովի գործունեության նպատակներն ու խնդիրները

ՀՀԿ քաղաքական հարցերի հանձնաժողովը նպատակ ունի բացահայտել, ձևակերպել և հրապարակային քննարկումներում, բանավեճերում, ելույթներում և այլ հնարավոր ձևաչափերում ներկայացնել, պաշտպանել և հիմնավորել ՀՀԿ կողմից վարվող քաղաքականությունն ու մոտեցումները: Հանձնաժաղովը նպատակ ունի կուսակցական գործունեության շրջանակներում ակտիվացնել ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության, կառավարության ՀՀԿ անդամների, տարբեր գերատեսչությունների ղեկավարների քաղաքական քարոզչության հրապարակային գործելակերպը:

Հանձնաժաղովն իր խնդիրն է համարում.

  •  ներքաղաքական և արտաքին քաղաքական տեղեկատվական հոսքերի դիտարկման, վերլուծությունների պատրաստման, հիմնական քաղաքական ուղենիշների, առաջնահերթությունների, տեսակետների, դիրքորոշումների հստակեցման աշխատանքների կազմակերպումը,
  •  հասարակական կարծիքի ձևավորման նպատակով` քաղաքական տարբեր ուժերի հնչեցրած տեսակետների, դրանց հիմնավորումների և փաստարկների հնարավոր ազդեցության ուսումնասիրությունների, սոցիոլոգիական հարցումների, ֆոկուս խմբերի կազմակերպումը,
  •  զանգվածային լրատավամիջոցներում ՀՀԿ դիրորոշումների և հիմնավորումների ներկայացումը,
  •  ՀՀԿ գործադիր մարմնի և քաղաքական հանձնաժողովի անդամներին տրամադրելու նպատակով քաղաքական տարբեր թեմաների վերաբերյալ վերլուծական նյութերի և տեղեկատվական փաթեթների պատրաստման աշխատանքների իրականացումը,
  • ՀՀԿ խորհրդի անդամների մասնակցությունը հրապարակային քարոզչության իրականացման աշխատանքներին,

Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է նիստերի, կլոր սեղանների, թեմատիկ քննարկումների միջոցով, որոնք կազմակերպվում են հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ: