Լուրեր

Սերժ Սարգսյանն այցելեց Մեղրիի նոր կառուցվող հիվանդանոցային շենքի շինհրապարակ16.04.2012

Սերժ Սարգսյանն այցելեց Մեղրիի նոր կառուցվող հիվանդանոցային շենքի շինհրապարակ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16-ին եղավ Մեղրիի նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինհրապարակ, ծանոթացավ իրականացվող աշխատանքներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մեղրի քաղաքում նոր երկհարկանի բժշկական կենտրոնի կառուցումը նախատեսվում է իրականացնել Համաշխարային բանկի աջակցությամբ, առողջապահական համակարգի արդիականացման 2-րդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ... ավելին →

Տեղի է ունեցել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ16.04.2012

Տեղի է ունեցել քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի նիստ

Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Օրակարգի առաջին հարցով խորհուրդը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր. Ծրագիր 1» (Ծրագիր) (հատուկ գործողություններ) վարկային համաձայնագրի շրջանակում մշակված Ծրագրի կառավարման և ինստիտուցիոնալ կարողությունների ամրապնդման խորհրդատուի տեխնիկական առաջադրանքը, ծառայությունների բյուջեն,... ավելին →

Զգալիորեն համալրվում է մայրաքաղաքի լուսավորվող փողոցների, բակերի ու այգիների քանակը 16.04.2012

Զգալիորեն համալրվում է մայրաքաղաքի լուսավորվող փողոցների, բակերի ու այգիների քանակը

Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ, մինչ օրակարգային հարցերին անցնելը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել երևանցիներին, աշխատակազմի համապատասխան կառույցներին ու վարչական շրջաններին, ինչպես նաև պետական և ոչ պետական կառույցներին, ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակին և ծառատունկին ակտիվ մասնակցության համար. <<Համատեղ, համակարգված ուժերով մենք, ըստ էության, ևս մեկ կարևոր քայլ կատարեցինք <<Կանաչ Երևան>> ծրագրի համար: Առանձնակի... ավելին →

Մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրները կլուծվեն սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո16.04.2012

Մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրները կլուծվեն սոցիալական բնակարանային ֆոնդի հայեցակարգի ներքո

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել մանկատների շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ խորհրդակցություն: Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակվել է մանկատան շրջանավարտնրի բնակարանային ապահովման նոր հայեցակարգ, որով պետությունը պարտավորություն է ստանձնում վերջիններին ապահովել բնակելի տարածքներով: «Հայեցակարգի նպատակն է մանկատան շրջանավարտների համար ստեղծել ապրելու նորմալ պայմաններ, որպեսզի նրանք դառնան մեր երկրի լիիրավ քաղաքացիները,... ավելին →

«Բնապահպանությունը մեր երկրի համար առաջնահերթություն է». Սերժ Սարգսյան16.04.2012

«Բնապահպանությունը մեր երկրի համար առաջնահերթություն է». Սերժ Սարգսյան

Հայաստանում չի իրականացվի ոչ մի ծրագիր, որը կարող է խաթարել երկրի բնությունը, լինի դա ձեռներեցություն, թե քաղաքաշինական նախագիծ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշվի շրջանակներում ապրիլի 16-ին Սյունիքի մարզի Ագարակ քաղաքի վերանորոգված մշակույթի կենտրոնում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: «ՀՀԿ-ն գիտի մեր պետության բոլոր հատվածների խնդիրները, որոնցից մեկը` բնապահպանությունը,... ավելին →

Վարչապետը ներկա է գտնվել փոխակերպվող հասարակության խնդիրներին վերաբերող գիտաժողովի բացմանը16.04.2012

Վարչապետը ներկա է գտնվել փոխակերպվող հասարակության խնդիրներին վերաբերող գիտաժողովի բացմանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կողմից կազմակերպված հայկական «Փոխակերպվող հասարակության զարգացման տեսական և գործնական հիմնախնդիրներ» թեմայով միջազգային երկօրյա գիտաժողովի բացմանը: Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը նշել է, որ քննարկվող թեման խիստ արդիական է ոչ միայն գիտնականների, այլև քաղաքական գործիչների համար: «Համոզված եմ, որ այս գիտաժողովը կնպաստի մանկավարժական համալսարանի միջազգային... ավելին →