Լուրեր
Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Մարտինովին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ վարչապետը նշել է. «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք: Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»: ... ավելին →
ԱԺ նախագահը Կոմիտասի անվան պանթեոնում հարգեց Կարեն Դեմիրճյանի հիշատակը
Ապրիլի 17-ին լրանում է պետական-քաղաքական գործիչ, Ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակը։ Այդ կապակցությամբ, այսօր, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն։ Սամվել Նիկոյանը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ դրեց 20-րդ դարի հայ մեծանուն քաղաքական գործչի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեց նրա հիշատակը։ ավելին →
ՀՀ Նախագահը Գորիսում այցելեց «Սոցիալական տուն» ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակ
Նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ապրիլի 17-ին եղավ Շվեյցարական զարգացման եւ համագործակցության գործակալության եւ ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ Գորիսի «Սոցիալական տուն» ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախորդ տարվանից սկսվել եւ այս տարի շարունակվում է «Սոցիալական տուն աջակից պայմաններով» ծրագրի հիմնական «Գորիս-2» փուլը: Լրագրողների հետ... ավելին →
«Հանրապետականի ծրագրի առանցքն արդարությունն է». ՀՀԿ առաջնորդ
Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը խորհրդարանական ընտրությունների քարոզչության շրջանակներում ապրիլի 17-ին հանդիպեց Սյունիքի մարզի Գորիս քաղաքի բնակիչներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, կուսակցության նախագահը վստահեցրեց, որ Գորիսում գտնվելն առանձնահատուկ նշանակություն ունի իր համար: «Հանրապետականի ծրագրի առանցքն արդարությունն է, իսկ մենք մեկ բան ենք խոստանում`անմնացորդ աշխատել, աշխատել և իրականություն դարձնել այդ ծրագիրը: Ես շարքային... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է Երևանի քաղաքային ջերմատուն, որտեղ քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը ներայացրել է ԱՄՆ-ից ներկրված 34 միավոր նոր մեքենասարքավորումները: Մասնավորապես դրանցից են մինի տրակտորները, վակուումային տերև հավաքող տրակտորի կցորդները, թուփ ձևավորող մեքենաները, ճյուղ մանրացնող սարքերը և այլն, որոնք առավել արդյունավետ կդարձնեն մայրաքաղաքի կանաչապատումն ու կանաչ տարածքների խնամքը: 2012 թվականի <<Կանաչ Երևան>> ծրագրի համար ներկրվել են... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է վարչական շրջանում քաղաքապետարանի տարեկան ծրագրով իրականացվող բակերի բարեկարգման աշխատանքների ընթացքին: Կուրղինյան նրբանցքի բակային տարածքում արդեն փոխված էին եզրաքարերը, ճեմուղիները սալապատված էին, տեղադրված էին նաև նստարանները: Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և առաջիկայում այն կհանձնվի բնակչությանը, և... ավելին →