Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային շրջայց է կատարել Նոր Նորք վարչական շրջանում
Երևանի քաղաքի զարգացման 2012 թվականի ծրագրի շրջանակում մայրաքաղաքում շարունակվում են իրականացվել բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Նոր Նորք վարչական շրջանում ընթացող աշխատանքներին քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի ընթացքում: Վարչական շրջանի գլխավոր մայրուղում` Գայի պողոտայում, ընթանում էին ասֆալբետոնյա շերտի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքներ: Քաղաքապետ Տարոն Մարգարյանին պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են... ավելին →
ՀայԱրտ մշակութային կենտրոնում բացվել է Դեղատուն հոգու համար խորագրով ցուցահանդես
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի <<ՀայԱրտ>> մշակութային կենտրոնում <<Դեղատուն հոգու համար>> խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը: Արվեստասեր հասարակության դատին ներկայացված ժամանակակից նկարիչների և քանդակագործների 100-ից ավելի ստեղծագործություններով փորձ էր արված մեկ ընդհանուր գաղափարի ներքո ներկայացնել հայ գրականությունը, հայ գրողի ու համաշխարհային գրականության հայտնի կերպարները: Աշխատանքները հիմնականում կերպարվեստի և... ավելին →
ԱԺ նախագահը հանդիպեց ԻՏՁ միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ
ՀՀ Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանն ապրիլի 27-ին հանդիպեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության անդամ ընկերությունների ղեկավարների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առկա խնդիրները, զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը մեծապես պայմանավորված է օրենսդրական բարենպաստ պայմաններով, ինչի պարագայում Հայաստանում կապահովվի տեղեկատվական հեռահաղորդակցության եւ բարձր տեխնոլոգիաների... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Տավուշի և Լոռու մարզերում
Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը՝ ապրիլի 27-ին, Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Դիլիջանի նոր կառուցվող միջազգային դպրոց, դիտել շինարարական աշխատանքների ընթացքը: Նախագահին ներկայացվել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը, որի ստեղծման նպատակն է կազմակերպել տարածաշրջանային ուսումնական գերազանցության կենտրոն՝ տրամադրելով ազգային հարուստ կրթական ավանդույթներով և միջազգային չափանիշներին համապատասխան ժամանակակից որակյալ կրթություն, իրականացվելու է երկու փուլով: Առաջին փուլը նախատեսվում է... ավելին →
Ապրիլի 25-ից 28-ը Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորած պաշտոնական պատվիրակության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` քաղաքապետը նախ նկատել է, որ Երևանում Սանկտ Պետերբուրգի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում է երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունների բարձր մակարդակը:Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանն... ավելին →
ՀՀ Նախագահը Բերդում ծանոթացավ կառուցվող եկեղեցու շինաշխատանքներին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 26-ին Տավուշի մարզ աշխատանքային այցի շրջանակներում եղավ Բերդ քաղաքում կառուցվող նոր եկեղեցու շինհրապարակում: Եկեղեցու կառուցման նախագծանախահաշվարկային փաստաթղթերն արդեն պատրաստ են, իսկ տարածքն անհատույց տրամադրվել է Բերդ համայնքի կողմից: 2007 թվականին իրականացվել են հողային և բետոնացման աշխատանքներ: Շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է: Ներկայում իրականացվում է շինարարության համար անհրաժեշտ տեխնիկայի տեղափոխման, էլ. ցանցի հետ պայնագրերի կնքման... ավելին →