Լուրեր

Գ. Մինասյան. Մենք գնում ենք հենքային բարեփոխումների ճանապարհով24.03.2012

Գ. Մինասյան. Մենք գնում ենք հենքային բարեփոխումների ճանապարհով

«Մենք համոզված ենք, որ այն պատգամավորները, որոնք իրենց շատ փայլուն են դրսևորել գործող խորհրդարանում, անպայման պետք է լինեն նաև ապագա խորհրդարանում»,- այսօր անդրադառնալով Հանրապետական մի քանի ակտիվ պատգամավորների` ՀՀԿ ցուցակում համեմատաբար հետին հորիզոնականներ զբաղեցնելու խնդրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: Նրա համոզմամբ, ցուցակում ներառված` գործադիր մարմինը ներկայացնող շատ գործիչներ չեն լինելու խորհրդարանում: Խոսելով... ավելին →

Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը ստորագրել են 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը   24.03.2012

Երևանի քաղաքապետը և ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը ստորագրել են 249 ավտոբուսների հանձնման-ընդունման ակտը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատար Չժաո Մինվենի հետ: Բարձր գնահատելով հայ-չինական հարաբերությունները՝ Երևանի քաղաքապետը շնորհակալություն է հայտնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և չին ժողովրդին՝ 249 ավտոբուսների նվիրատվության և աջակցության ծրագրի համար` նշելով, որ այն էապես կնպաստի Երևան քաղաքի տրանսպորտի համակարգի բարելավմանը: ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի ժամանակավոր հավատարմատարը, հատկանշելով տնտեսական-քաղաքական երկկողմ... ավելին →

Հանրապետության Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին23.03.2012

Հանրապետության Նախագահին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Եթովպիայի դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Եթովպիայի Դաշնային Ժողովրդավարական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կասահուն Դենդեր Մելիսին (նստավայրը՝ Մոսկվա): Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Եթովպիան Աֆրիկյան մայրցամաքում այն երկրներից է, որի հետ Հայաստանը դարերի խորքից եկող բարեկամություն ունի՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ այդ պատմական հիշողության վրա... ավելին →

Շվեյցարիան պատրաստ է վերսկսել միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով23.03.2012

Շվեյցարիան պատրաստ է վերսկսել միջնորդությունը հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու նպատակով

Շվեյցարիան պատրաստ է վերսկսել միջնորդական առաքելությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում: Այս մասին շվեյցարական RTS ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է Շվեյցարիայի դաշնային խորհրդական, էկոնոմիկայի նախարար Յոհան Շնայդեր-Ամմանը, ով գտնվում է Ստամբուլում թուրք-շվեյցարական տնտեսական հարաբերությունների աշխուժացումը նախաձեռնելու նպատակով: «Մեզ խանգարում է Թուրքիայի պատմությունը: 20-րդ դարի սկզբին Թուրքիան ցեղասպանություն է իրականացրել հայերի նկատմամբ: Կարծում եմ, որ... ավելին →

Տիգրան Սարգսյան. իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները23.03.2012

Տիգրան Սարգսյան. իշխանությունները լի են վճռականությամբ անցկացնելու ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները

Հայաստանի իշխանությունները լի են վճռականությամբ երկրի նորանկախ պատմության մեջ անցկացնել ամենաթափանցիկ և ազատ ընտրությունները: Այս մասին մարտի 23-ին հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Երևանում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: «Ազատ և թափանցիկ ընտրությունները խիստ կարևոր քաղաքական խնդիր են մեր պետության համար: Իշխանություններն ունեն քաղաքական կամք՝ անցկացնելու... ավելին →

ԱՄՆ-ը ողջունում է արժանահավատ ընտրությունների անցկացման Հայաստանի իշխանությունների կամքը23.03.2012

ԱՄՆ-ը ողջունում է արժանահավատ ընտրությունների անցկացման Հայաստանի իշխանությունների կամքը

Հայաստանում նախընտրական շրջանում առկա է առաջընթաց: Այս մասին հայտարարեց Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնը՝ Երևանում ՀՀ գլխավոր դատախազության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեպի ազատ և թափանցիկ ընտրություններ» խորագրով կոնֆերանսի ընթացքում: «Նախընտրական գործընթացներն ընթանում են նորմալ հունով, որում իրենց դերն ունեն և իշխանությունները, և ընդդիմությունը: Այդ տեսակետից կարևորում ենք հավասար պայմանների և հնարավորությունների ստեղծումը»,- ասաց դեսպանը:... ավելին →