Լուրեր
Գ. Մինասյան. Մեր կարգախոսը միտված է նոր որակական փոփոխությունների
«Հանրապետականն իր իշխանության բոլոր տարիների ընթացքում միշտ էլ փոփոխություններ իրականացրել է և դրա շնորհիվ է, որ մենք ունեցել ենք այն բոլոր ձեռքբերումները, որոնք նույնիսկ մեր ընդդիմախոսները չեն կարող կասկածի տակ առնել»,- մեկնաբանելով հայտարարություններն այն մասին, թե ՀՀԿ-ն նախկինում էլ իշխանության ղեկին է եղել և ցանկության դեպքում կարող էր ավելի վաղ փոփոխություններ իրականացնել՝ Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ ԳՄ անդամ Գագիկ Մինասյանը: «Հասունացել է... ավելին →
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի` Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն (Միացյալ Թագավորություն, սոցիալիստ) ու Աքսել Ֆիշերը (Գերմանիա, Եվրոպական ժողովրդական կուսակցություն) հայտարարել են, որ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունները «որոշիչ կլինեն Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից»: Հունվարի 16-17-ը Հայաստան կատարած այցի արդյունքում պատրաստված զեկույցում նրանք կոչ են արել ընտրություններին մասնակից ուժերին`... ավելին →
Հրայր Թովմասյանի կարծիքով կուսակցական դառնալը նոր հնարավորությունների մեկնարկ է
«Ես պարտադրանքով կուսակցության անդամ չեմ դառնում, քանի որ պարտադրված կուսակցականը ոչ մեկին հարկավոր չէ»,- Սլավոնական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: «Հանրապետականի շարքերը համալրելը լրացուցիչ հնարավորություններ է տալիս, որպեսզի քաղաքական գործիչն ավելի խորը հնարավորություններ ունենա մասնակից դառնալու պետության քաղաքական կյանքին», - ընդգծեց նախարար Թովմասյանը`... ավելին →
Կիպրոսի ԱԳ նախարարը խոսել է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին
Կիպրոսի արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու Մարկոլլիսը մարտի 16-ին այցելել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Անթիլիասի մայրավանք, հանդիպել Արամ Ա կաթողիկոսին: Արամ Առաջինը կարեւորել է նախարարի այցը` որպես Կիպրոսի եւ Լիբանանի միջեւ սերտ գործակցության երաշխիք: Կաթողիկոսն անդրադարձել է հայ եւ հույն եկեղեցիների դարավոր բարեկամության հարցին` ընդգծելով հատկապես կիլիկյան շրջանում հարաբերությունների առավել սերտացումը: Երկու եկեղեցիների ներկայիս գործակցության համար Վեհափառը կարեւորել է էկումենիկ... ավելին →
ԿԳՆ պատվիրակությունը կմեկնի Արցախ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը, «Փյունիկ» բարեգործական հինադրամի նախագահ Լևոն Սարգսյանը, ՀՊԱՀ-ի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը և ԵՊՃՇՀ -ի ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանը: Նախատեսված են հանդիպումներ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այցի ընթացքում կքննարկվեն... ավելին →
Քննարկվել են ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամներն առավոտյան աշխատանքային նախաճաշի ընթացքում քննարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներն ու առաջիկա ծրագրերը: Մասնավորապես նշվել է, որ մեր երկրում IT բնագավառը ներկայում բավականին մեծ զարգացում է ապրում. հայաստանյան շուկա են մուտք գործում միջազգային տարբեր ընկերություններ, առկա է աշխատուժի լուրջ պահանջարկ: Այդ համատեքստում քննարկվել է կադրերի պատրաստման խնդիրը,... ավելին →