Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարին09.07.2012

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարին

Հուլիսի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջջարի գլխավորած պատվիրակությանը: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ ԻԻՀ ՆԳ նախարարի այցն էլ ավելի կամրապնդի հայ-իրանական բարեկամական հարաբերությունները: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է փոխշահավետ համագործակցությունը հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ գոհունակությամբ փաստեց, որ հայ-իրանական փոխգործակցությունը շարունակում է զարգանալ բոլոր բնագավառներում, ինչը... ավելին →

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը09.07.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը, վկայում են հայ-իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման և գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ... ավելին →

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն04.07.2012

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

 Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և շնորհավորել դեսպան Ջոն Հեֆերնին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց Միացյալ Նահանգների ժողովրդին՝ ԱՄՆ պետականության հռչակման և Անկախության հռչակագրի ընդունման 236-րդ տարեդարձի կապակցությամբ: *** Սերժ Սարգսյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. ... ավելին →

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` Ազգային ժողովում 04.07.2012

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը` Ազգային ժողովում

Տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հուլիսի 4-ին Ազգային ժողովում հանդիպեց խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, այնուհետեւ նիստերի դահլիճում ԱԺ պատգամավորների առջեւ ելույթներ ունեցան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը: Ստորեւ ներկայացնում ենք Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ելույթը.   «Եվրոպական խորհրդի մեծարգո նախագահ պարոն Վան Ռոմպոյ, ... ավելին →

Սոցիալական փաթեթի ծրագիրը կատարելագործվելու է04.07.2012

Սոցիալական փաթեթի ծրագիրը կատարելագործվելու է

 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել սոցիալական փաթեթի խնդրից։ Մենք 2012 թվականից պիլոտային ծրագիր ենք իրականացնում, և շուրջ 120 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել օգտվել սոցիալական փաթեթից։ Հիմնական մասը գնում է առողջապահական խնդիրների ապահովագրմանը, և այստեղ մենք տեսնում ենք, որ բավական մեծ հետաքրքրություն կա քաղծառայողների... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին04.07.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյին: Բանակցությունների արդյունքները Հայաստանի նախագահը և Եվրոպական խորհրդի նախագահն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի համար՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի հետ հանդիպումից հետո Ուրախ եմ պարոն վան Ռոմպոյին առաջին անգամ Երևանում ողջունելու առիթով: Եվրոպական միությունից նման բարձր... ավելին →