Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է մայրաքաղաքի 1/17 ընտրատեղամասում 06.05.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քվեարկել է մայրաքաղաքի 1/17 ընտրատեղամասում

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` ընտանիքի անդամների հետ, առավոտյան ժամը 11-ին մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի Գ. Ստարովոյտովայի անվան համար 177 դպրոցում տեղակայված ընտրական կենտրոնի 1/17 ընտրատեղամասում մասնակցել է ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին:Քվեարկելուց հետո քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, մասնավորապես, նշել է.<<Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ես նույնպես այսօր կատարեցի իմ ընտրությունը։ Քվեարկել եմ հանուն մեր երկրի... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել05.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 4-ի երեկոյան Հանրապետության հրապարակում տեղի ունեցած պատահարի կապակցությամբ ուղերձ է հղել, որում ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Հանրապետության Հրապարակի պատահարը հարված էր բոլորիս համար: Փա՛ռք Աստծո, խուսափեցինք անդառնալի հետևանքներից: Այս պահին բոլոր տուժածները ստանում են անհրաժեշտ օգնություն, իսկ հետագա վերականգնման ժամանակ, հարկ եղած դեպքում, Հայաստան կհրավիրվեն նաև լավագույն մասնագետներ արտերկրից: Իրավապահ մարմինները սկսել են... ավելին →

Հանդիպում ՌԴ Պետական դումայի պատգամավորների հետ05.05.2012

Հանդիպում ՌԴ Պետական դումայի պատգամավորների հետ

Այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ՀՀԿ խորհրդի անդամներ և ՀՀ ԱԺ պատգամավորներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանն ընդունեցին Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորներին, որոնք ՀՀ-ում են գտնվում դիտորդական առաքելություն իրականացնելու համար: Պատվիրակության կազմում էին ՌԴ Պետդումայի պատգամավորներ Կազբեկ Տայսաևը, Տատյանա Ալեքսեևան, Ալեքսանդր Բալբերովը, Ալեքսանդր Իլտյակովը, Հովհաննես Օհանյանը, Սվետլանա Մակսիմովան, Նատխո Ռազիետը, Մարինա Նազորովան, ինչպես նաև Պետական դումայի աշխատակազմի... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը05.05.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Ընտրական համակարգերի միջազգայն փորձագիտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ցինկերի գլխավորած միջազգային դիտորդական առաքելության պատվիրակությանը: «Շնորհակալ ենք, որ այսօր գտնվում եք մեր կողքին: Մենք ստեղծելու ենք բոլոր հնարավորությունները, որպեսզի ձեր դիտորդական առաքելությունը լիարժեք իրականացնեք: Մենք անկեղծորեն ցանկանում ենք, որպեսզի այս ընտրությունները մեր պատմության մեջ լինեն լավագույնը և դրա համար ամեն ինչ արել ենք»,- ասել է վարչապետը: ... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն04.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն

 Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն: Նախագահը լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի վերաբերյալ, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ... ավելին →

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին04.05.2012

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ Մախաչկալայում բազմաթիվ մարդկային կյանքեր խլած ահաբեկչության կապակցությամբ: Սերժ Սարգսյանը խնդրել է իր կարեկցության և զորակցության անկեղծ խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքը՝ բոլոր տուժածներին: ավելին →