Լուրեր

ԿԸՀ-ն ամփոփեց բոլոր ընտրատեղամասերի արդյունքները. խորհրդարանի պատկերը հստակ է07.05.2012

ԿԸՀ-ն ամփոփեց բոլոր ընտրատեղամասերի արդյունքները. խորհրդարանի պատկերը հստակ է

 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է 1982 ընտրատեղամասերի նախնական արդյունքները: Հինգ կուսակցություններ եւ մեկ դաշինք հաղթահարել են անցողիկ շեմը, համապատասխանաբար, 5 եւ 7 տոկոսը: Արդյունքների նախնական պատկերը հետևյալն է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 30,20% (454 684) «Ժառանգություն» կուսակցություն – 5,79% (86 095) Հայ ազգային կոնգրես – 7,10% (106 910) ՀՅ Դաշնակցություն – 5,73% (86 296) Հայաստանի դեմոկրատական... ավելին →

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հաղթանակի օրվա առթիվ07.05.2012

Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին Հաղթանակի օրվա առթիվ

 Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի առթիվ, որում ասված է. «Հարգելի Տիգրան Սուրենի, Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս մեր ընդհանուր տոնի՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի կապակցությամբ: Ռուսաստանի և Հայաստանի, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության բոլոր անդամ պետությունների քաղաքացիների համար այս... ավելին →

ՀՀԿ Նախագահ,ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում06.05.2012

ՀՀԿ Նախագահ,ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տիկնոջ և դստեր հետ այսօր առավոտյան քվեարկել է մայրաքաղաքի թիվ 9/11 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո Սերժ Սարգսյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Թե ինչի՞ համար է քվեարկել և ի՞նչ էր մտածում քվեաթերթիկը քվեատուփ գցելու պահին, Հանրապետության նախագահն ասել է. «Բնականաբար քվեարկել եմ Հայաստանի առաջընթացի համար: Իսկ թե ի՞նչ էի մտածում, պարզ է՝ ուզում եմ, որ և´ այսօր, և´ վաղը, և´ մյուս օրն ամեն ինչ հանդարտ, խաղաղ, ըստ մեր օրենքների... ավելին →

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում06.05.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում

 Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ընտանիքի՝ տիկնոջ, երեխաների և թոռնուհու հետ քվեարկել է մայրաքաղաքի թիվ 10/21 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով. «Մեր առաջին ակնկալիքն այն է, որպեսզի Հայաստանի այն քաղաքացիները, ովքեր ունեն ընտրելու իրավունք, կատարեն իրենց պարտքը: Մենք ստեղծել ենք բոլոր պայմանները, որպեսզի ընտրություններն անցնեն օրինականության դաշտում, թույլ չտրվեն խախտումներ: Համոզված եմ, որ մեր նորանկախ պետության պատմության մեջ... ավելին →

Հովիկ Աբրահամյանը կոչ է անում քվեարկության տեխնիկական թերությունները ողբերգության չվերածել06.05.2012

Հովիկ Աբրահամյանը կոչ է անում քվեարկության տեխնիկական թերությունները ողբերգության չվերածել

 ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը քվեարկեց Երեւանի Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցում տեղակայված 10/8 ընտրատեղամասում: «Ես եկել եմ քվեարկության բարձր տրամադրությամբ եւ համոզված եմ, որ ժողովուրդը քվեարկելու է հանուն Հայաստանի զարգացման»,- նշել է Աբրահամյանը: Նրա խոսքով` ընտրությունների ընթացքում անձնագրերում դրվող կնիքների հետ կապված թերությունը զուտ տեխնիկական է: «Այդ բացթողումը շատ արագ շտկվեց. կարծում եմ դա որեւէ... ավելին →

Սամվել Նիկոյան. «Քվեարկել եմ հզոր ու փոփոխվող Հայաստանի համար»06.05.2012

Սամվել Նիկոյան. «Քվեարկել եմ հզոր ու փոփոխվող Հայաստանի համար»

Հ Հ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին ընտանիքի հետ միասին քվեարկեց 2/10 ընտրատեղամասում: «Քվեարկության եկել եմ բարձր տրամադրությամբ, քվեարկել եմ մեծ հավատով ու վստահությամբ, քվեարկել եմ մեր երկրի ապագայի, կայուն զարգացման, խաղաղության ու անվտանգության, հզոր ու փոփոխվող Հայաստանի համար, որպեսզի յուրաքանչյուր հայ քաղաքացի կարողանա իր եւ իր ընտանիքի արժանապատիվ կյանքն ապահովել»,-իր քաղաքացիական պարտքը կատարելուց հոտո, լրագրողների... ավելին →