Լուրեր
ՀՀ Նախագահը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանին
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հոբելյանական նստաշրջանը՝ նվիրված Հավաքական անվտանգության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակին եւ ՀԱՊԿ-ի ստեղծման 10-ամյակին կգումարվի Մոսկվայում մայիսի 15-ին: Կրեմլի մամուլի ծառայությունից, ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին կմասնակցեն կազմակերպության անդամ բոլոր պետությունների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի նախագահները: Նույն օրը... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր ասպարեզներում: Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով: 1992 թվականի մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու... ավելին →
Հարգանքի տուրք հերոսների հիշատակին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրվա կապակցությամբ այցելել է <<Հաղթանակ>> զբոսայգի:Ավանդույթի համաձայն, Երևանի քաղաքապետը, ՀՀ ԱԺ նախագահը, վարչապետը, կառավարության անդամներն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաները ծաղիկներ են դրել անմար կրակին` հարգանքի տուրք մատուցելով երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակին:Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը, որին հաջորդել է զինվորական... ավելին →
ԱԺ նախագահը ծաղկեպսակ դրեց «Անհայտ զինվորի» շիրիմին
Մայիսի 9-ին՝ Հաղթանակի եւ Խաղաղության տոնի առթիվ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, պատգամավորներ, պաշտոնատար անձինք, բարձրաստիճան զինվորականներ, հոգեւոր դասի ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ այցելեցին «Մայր Հայաստան» հուշահամալիր եւ ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին «Անհայտ զինվորի» շիրիմին, լռությամբ հարգեցին Հայրենական մեծ պատերազմում եւ արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը։ Հնչեցին ՀՀ եւ ՌԴ պետական հիմները, որից հետո... ավելին →
Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում 2012 թվականին կոնկրետ արդյունքների հասնելը հնարավոր է: Նման կարծիք է հայտնել Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պատրիկ Մերֆին' The Business Year ամսագրին տված հարցազրույցում: Դիվանագետի խոսքերով' խնդրի լուծման գործում շոշափելի առաջընթացի հնարավոր է հասնել կողմերի քաղաքական կամքի և միջազգային հանրության ջանքերի շնորհիվ: «Ես, որպես Հարավային Կովկասում հատուկ ներկայացուցիչ, իմ կողմից պետք է... ավելին →
«Հաղթանակ» զբոսայգում նշվել է Շուշիի ազատագրման և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնը
Շուշիի ազատագրման 20-ամյակի և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 67-րդ տարեդարձի տոնը նշվել է Երևանի «Հաղթանակ» զբոսայգում: Վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՀՀ գործադիր ու օրենսդիր մարմինների ներկայացուցիչները ծաղիկներ են դրել Անհայտ զինվորի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման գոյամարտում զոհվածների հիշատակին: «Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս մեր պատմական հաղթանակների համար: Հետագա սերունդները պետք է... ավելին →