Լուրեր
Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին: Նախագահը բարձր է գնահատել պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով... ավելին →
Սիրելի հայրենակիցներ, Սույն թվականի մայիսի 6-ին տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ստանալով հասարակության ճնշող մեծամասնության քվեն, ընդլայնեց իր դերակատարությունը երկրի հասարական-քաղաքական կյանքում: Այն մեզ հնարավորություն է տալիս, կենսագործելով ՀՀԿ ծրագրային դրույթները, ապահովել Հայաստանի կայուն և շարունակական զարգացումը` դառնալով հասարակության սպասելիքների ու ակնկալվող փոփոխությունների հիմնական երաշխավորը: Մենք շնորհակալ ենք... ավելին →
Մայրաքաղաքի բնակչությանը հուզող խնդիրները պետք է լինեն օրակարգային
Մայրաքաղաքի ջրամատակարարմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Երևան Ջուր>> ընկերության ղեկավարության հետ հանդիպման ընթացքում: Ընդգծելով մայրաքաղաքում ջրամատակարարման որակի կարևորությունը` Երևանի քաղաքապետը նշել է, որ պետք է հետևողական աշխատանք տարվի մայրաքաղաքի ջրամատակարարման ընդհանուր վիճակը բարելավվելու ուղղությամբ:<<Հատկապես բազմաբնակարան, բազմահարկ շենքերում այսօր առկա են ջրամատակարարման գրաֆիկի հետ կապված խնդիրները և պետք է աշխատենք... ավելին →
Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստում
Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովում մեկնարկեց Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 39-րդ լիագումար նիստը: Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ի գործող նախագահ Սամվել Նիկոյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին` պարոն Նիկոյանը նշեց, որ վերջին վեց ամիսների ընթացքում ղեկավարելով խորհրդարանական վեհաժողովը` հնարավորություն է ունեցել ավելի խորը եւ մանրամասն ծանոթանալու կազմակերպության գործունեությանը, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերն... ավելին →
Ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կմշակի Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման վերաբերյալ օրինագիծ
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Երևանի «Փոքր կենտրոնի» կառուցապատման կանոնակարգման աշխատանքների վերաբերյալ խորհրդակցություն: Վերջինիս մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը. Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը, ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, անվանի ճարտարապետներ և քաղաքաշինության բնագավառի ներկայացուցիչներ: Ողջունելով ներկաներին՝ Տիգրան Սարգսյանը նշել է. «Մենք բազմիցս հանրության հետ քննարկել ենք... ավելին →
Հրաժեշտի հանդիպում IFAD-ի հայաստանյան ծրագրերի ղեկավարի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) հայաստանյան ծրագրերի ղեկավար Հեննինգ Պեդերսենին, ով մեր երկիր է ժամանել իր առաքելության ավարտի կապակցությամբ: Ողջունելով հյուրին ՀՀ կառավարությունում` Տիգրան Սարգսյանը նշել է. «Մեր երկարաժամկետ համագործակցությունը դրական արդյունքներ է տվել: Մենք բարձր ենք գնահատում Ձեր անձնական մասնակցությունը ծրագրերի իրականացմանը: Հայաստանի Հանրապետության կառավարության անունից ցանկանում եմ Ձեզ... ավելին →