Լուրեր

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հետաքրքրվել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցով18.04.2012

ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հետաքրքրվել է ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման հարցով

 ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ապրիլի 18-ին ընդունել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոյի գլխավորած պատվիրակությանը: Նախարարությունից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում Հայաստանի և ԱԷՄԳ միջև համագործակցության հարցերը, մասնավորապես՝ քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի 2 էներգաբլոկի անվտանգության բարձրացման աշխատանքների համակարգման շարունակականության, անվտանգության մակարդակի... ավելին →

«Քաղաքացու քվեն կպարզի` մենք արժանի ենք մնալու իշխանությունում, թե պետք է մեր տեղը զիջենք». Սերժ Սարգսյան18.04.2012

«Քաղաքացու քվեն կպարզի` մենք արժանի ենք մնալու իշխանությունում, թե պետք է մեր տեղը զիջենք». Սերժ Սարգսյան

 Հայաստանի հանրապետական կուսակցության համար առաջնահերթություն է ոչ թե հաղթանակն ընտրություններում, այլ ազատ և արդար պայքարի պահպանումն այդ ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հանրապետական կուսակցության` Վայոց ձորի մարզի Մալիշկա համայնքում քարոզարշավի շրջանակներում ապրիլի 18-ին նման հայտարարությամբ հանդես եկավ կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը` հավելելով, որ ազատ ընտրությունների կազմակերպման գործում... ավելին →

Եվրախորհրդարանն ընդգծում է հայաստանյան ընտրությունների կարևորությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար18.04.2012

Եվրախորհրդարանն ընդգծում է հայաստանյան ընտրությունների կարևորությունը Հայաստան-ԵՄ հարաբերությունների համար

 Հայաստան-ԵՄ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունները դրական անդրադարձ են ունենոււմ Հայաստանի ներքին խնդիրների լուծման առումով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատված Հայաստան-ԵՄ հարաբերություններին առնչվող զեկույցում: Հանձնաժողովին զեկույցը ներկայացրել էր Հայաստանի հարցով զեկուցող, Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբան: Զեկույցում հատկապես շեշտվում է այս տարվա... ավելին →

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ18.04.2012

ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋԸ

Ձեւակերպումների եւ տերմինների մասին։ Տարբեր գաղափարախոսական բնույթի ուսմունքները հայտնի են դեռ վաղ պատմական դարաշրջաններից։ Սակայն գաղափարախոսություն եզրը՝ որպես հասարակագիտական-փիլիսոփայական հասկացություն, շրջանառության մեջ է մտցվել 19-րդ դարի սկզբին ֆրանսիացի Դեստյուտ դը Տրասիի կողմից։ Սխեմատիկորեն գաղափարախոսությունը սահմանվում Է որպես հասարակությանը, անձին եւ մեզ շրջապատող աշխարհին ուղղված հայացքների մի համակարգ։ Ընդունված Է համարել, որ գոյություն ունեն երկու այսպես կոչված ունիվերսալ... ավելին →

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Մարտինովին17.04.2012

Տիգրան Սարգսյանն ընդունել է Սերգեյ Մարտինովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Մարտինովին: Ողջունելով հյուրին Հայաստանում՝ վարչապետը նշել է. «Հայաստանի և Բելառուսի միջև պատմականորեն ձևավորվել են ջերմ, բարեկամական և քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններ, ինչի համար ուրախ ենք: Միաժամանակ, տնտեսական ոլորտում առկա է երկկողմ կապերի զարգացման և ընդլայնման մեծ ներուժ: Մենք պարտավոր ենք ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ տնտեսական փոխհարաբերությունների ամրապնդման համար»: ... ավելին →

ԱԺ նախագահը Կոմիտասի անվան պանթեոնում հարգեց Կարեն Դեմիրճյանի հիշատակը17.04.2012

ԱԺ նախագահը Կոմիտասի անվան պանթեոնում հարգեց Կարեն Դեմիրճյանի հիշատակը

 Ապրիլի 17-ին լրանում է պետական-քաղաքական գործիչ, Ազգային հերոս, Ազգային ժողովի նախկին նախագահ Կարեն Դեմիրճյանի 80-ամյակը։ Այդ կապակցությամբ, այսօր, ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այցելեց Երեւանի Կոմիտասի անվան պանթեոն։ Սամվել Նիկոյանը Հայաստանի օրենսդիր իշխանության անունից ծաղկեպսակ դրեց 20-րդ դարի հայ մեծանուն քաղաքական գործչի շիրիմին եւ լռությամբ ու խոնարհումով հարգեց նրա հիշատակը։ ավելին →