Լուրեր
Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Տիգրան Սարգսյանին
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Սարգսյանին` Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հարգելի Sիգրան Սուրենի, Անկեղծորեն երախտապարտ եմ Ձեզ ջերմ շնորհավորանքների համար՝ Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ: Իմ կողմից սրտանց շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: Կիսում... ավելին →
ՀՀ վարչապետը շնորհավորել է ՌԴ վարչապետին Ռուսաստանի օրվա առթիվ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Ռուսաստանի օրվա կապակցությամբ, որում ասված է. «Հարգելի Դմիտրի Անատոլիի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության Ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Այս նշանակալի օրվա կապակցությամբ, հարգելի Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և նորանոր ձեռքբերումներ Ձեր... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Էյմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրին, շնորհավորել ԵԱՀԿ 2012թ. նախագահությունն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նախագահող երկիրը Էյմոն Գիլմորի գլխավորությամբ հաջողությամբ կիրականացնի ստանձնած բարձր առաքելությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է պարոն Գիլմորի ղեկավարած պատվիրակության այցը Հայաստան, ընդգծելով, որ ԵԱՀԿ գործող... ավելին →
Բակերի բարեկարգումը` ծրագրային առաջնահերթություն
<<Մայրաքաղաքի բակերի բարեկարգումը անընդհատ աշխատանք է և պետք է խիստ հետևողականությամբ իրականացվի բոլոր վարչական շրջաններում>>,- հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ շեշտել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Քաղաքապետն այս համատեքստում հանձնարարել է ավարտել բակերի բարեկարգման աշխատանքներն ու օր առաջ բակերը հանձնել բնակիչներին. <<Մենք հայտարարել ենք, որ առաջիկա տարիների ընթացքում պետք է հասնենք նրան, որ մայրաքաղաքի բոլոր բակերը լինեն բարեկարգ և, ծառայեն... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին: Հանդիպմանը Հանրապետության նախագահը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր: ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Չինաստանի գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր դատախազ Ցաո Ձյանմինին: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը՝ դրա վկայությունը համարելով տարբեր ոլորտներում, այդ թվում՝ իրավապահպանության, հայ-չինական վերընթաց զարգացող համագործակցությունը: Հանրապետության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու այդ... ավելին →