Լուրեր
Առաջիկա հինգ տարիների ընթացքում պետության ուշադրության կենտրոնում լինելու է քաղաքացին` իր խնդիրներով և մտահոգություններով: Այս մասին ՀՀ վարչապետ, Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը հայտարարել է Վեդիում և Արտաշատում ՀՀԿ նախընտրական ծրագրի քննարկումների ժամանակ, որին մասնակցել են տեղի կուսակիցները, հասարակական ակտիվ զանգվածը և մտավորականությունը: «Բոլոր ոլորտներում բարեփոխումներն իրականացվելու են այս տրամաբանությամբ: Պետությունը պարտավոր է... ավելին →
Սերժ Սարգսյանը հանձնել է Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 2011թ. տարեվերջին շնորհվել են Հայաստանի Հանրապետության 2011թ. պետական մրցանակները` հաշվի առնելով պետական մրցանակի հանձնախմբերի առաջարկությունները: Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել այսօր, Նախագահի նստավայրում: Գրականության և արվեստի բնագավառում Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական մրցանակներ են շնորհվել. գրականության և հրապարակախոսության ոլորտում` Մովսես Խորենացու մեդալի ասպետ, գրող, թարգմանիչ Հովհաննես Գրիգորյանին... ավելին →
Պետությունը ձեռնամուխ է լինելու սոցիալական անհավասարություն ծնող պատճառների վերացմանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Երեխաների ու ընտանիքների սոցիալական բարեկեցությունը Հայաստանում՝ ինտեգրված սոցիալական ծառայությունների միջոցով» խորագրով համաժողովին: Վարչապետը ներկայացրել է կառավարության սոցիալական նոր քաղաքականության հիմնադրույթները, որոնք մշակվել են ՄԱԿ-ի և Համաշխարհային բանկի տեխնիկական օժանդակությամբ: Ինտեգրված սոցիալական ծառայության ներդրումը համարելով գերակա խնդիր՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ մշակված հայեցակարգով իրականացվել են պիլոտային... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պատվիրակությանը՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, պատվիրակության ղեկավար Անդրեյ Կովաչևի գլխավորությամբ: Նախագահը ողջունել և կարևորել է պատվիրակության այցը մեր երկիր՝ նկատի առնելով Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ զեկույցի նախապատրաստմանն օժանդակելու վերոհիշյալ հանձնաժողովի պատգամավորների առաքելությունը: Այսօրինակ այցելություններն ու շփումները, Սերժ Սարգսյանի խոսքով, լավ... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրոնեստի հանձնաժողովի պատգամավորների պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոնեստ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերով հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով Երևան ժամանած պատգամավորների պատվիրակությանը: Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին և հանձնաժողովի նիստին մաղթել արգասաբեր աշխատանք: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ի սկզբանե ողջունել է ԵՄ երկրների և ԵՄ արևելյան հարևանների միջև համագործակցության խորհրդարանական պլատֆորմի՝ Եվրոնեստի հիմնումը... ավելին →
Ամփոփվեց ընթերցանության մրցույթի արդյունքները
Փետրվարի 22-ին Ա.Բաբաջանյան համերգասրահում Երևանի քաղաքապետարանի, <Էդիթ-պրինտ> կազմակերպության և ՀՀԿ Կանանց խորհրդի մասնակցությամբ ³Ù÷á÷í»ó <Ժամանակ մի՛ կորցրու, կարդա՛> ընթերցանության հանրապետական մրցույթը, որը նվիրված էր 2012 թվականին Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակվելուն և հայկական գրատպության 500-ամյակին: 2011 թվականի մայիսից 4000 դպրոցականներ մասնակցել են մրցույթին, 800-ը անցել են կիսաեզրափակիչ, հաղթող... ավելին →