Լուրեր
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆ
Նախագահ Սերժ Սարգսյանը Լիբանանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակներում այսօր այցելել է Անթիլիաս, որտեղ հանդիպում է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ: Մինչ հանդիպումը, Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը Կաթողիկոսի ուղեկցությամբ այցելել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճար, այնուհետ՝ մայրավանքի հարևանությամբ կառուցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մատուռ: Նախագահը մատուռի մոտ ծաղկեպսակ է դրել և իր գլխավորած... ավելին →
Տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նիստ
Սույն թվականի նոյեմբերի 27-ին տեղի ունեցավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նիստ: Շրջանային խորհրդի 19 անդամներից նիստին ներկա էին 17-ը: Նիստին մասնակցում էին նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ՀՀԿ Գեղարքունիքի տարացքային խորհրդի նախագահ Ռաֆիկ Գրիգորյանը և մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, ՀՀԿ Մարտունու շրջանային խորհրդի նախագահ Սևակ Խլղաթյանը: Օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ զեկուցումով հանդես եկավ ՀՀԿ Ճամբարակի շրջանային խորհրդի նախագահ Սամվել Հովհաննիսյանը: Վերջինս հանգամանորեն... ավելին →
26.11.2012
Հայաստան-Եվրամիություն միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի պատվիրակությունը նոյեմբերի 23-24-ը աշխատանքային այց կատարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որի նպատակն էր ս.թ. նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանձնաժողովի հերթական նիստից առաջ հանդիպումներ ունենալ ԼՂՀ իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ: ԼՂՀ նախագահի, Ազգային Ժողովի ներկայացուցիչների, ԱԳ նախարարի եւ հասարակական կազմակերպությունների հետ հանդիպումների ժամանակ արծարծվեցին բրյուսելյան նիստի... ավելին →
Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներն ու մանկապարտեզներն անցել են ձմեռային ռեժիմի
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են ձմռան նախապատրաստական աշխատանքները: Համատիրությունների կողմից բազմաբնակարան շենքերում իրականացվում են ջրթափ խողովակների նորոգման, շքամուտքերի ապակիների տեղադրման, ներքին ցանցերի ջերմամեկուսացման աշխատանքներ: Զուգահեռաբար ընթացքի մեջ են նաև աղի և ավազի կուտակման աշխատանքները: Հանրակրթության վարչության պետն էլ զեկուցել է, որ ձմռան նախապատրաստական... ավելին →
Մամուլի հաղորդագրություն Առողջապահական ծրագրեր՝ մանկատան երեխաների համար
Նոյեմբերի 25-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի բժիշկ-ուսանողների ասոցիացիայի նախաձեռնությամբ ‹‹Ապրիր առողջ, ապրիր երջանիկ›› ծրագրի շրջանակներում բժիշկ-ուսանողները մեկնեցին Տավուշի և Գեղարքունիքի մարզեր։ Ծրագրի շրջանակներում երիտասարդ մասնագետներն այցելեցին Իջևանի ՍՕՍ մանկական գյուղ և Գավառի մանկատուն։ Անցկացվեցին ինտերակտիվ դասախոսություններ մանկատան սաների և դաստիարակների համար։ Նախքան դասախոսությունների... ավելին →
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ԼԻԲԱՆԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ՆԱՋԻԲ ՄԻԿԱԹԻԻ ՀԵՏ
Լիբանանի Հանրապետության մայրաքաղաք Բեյրութում շարունակվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը: Հանրապետության նախագահն այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ: Մինչ այդ, Սերժ Սարգսյանն այցելել է Բեյրութի Նահատակների հրապարակ, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեպսակ դրել հուշարձանին: Վարչապետ Նաջիբ Միկաթիի հետ հանդիպմանը Նախագահ Սերժ Սարգսյանը կարևորել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի զարգացումը՝ նշելով, որ երկու երկրների միջև... ավելին →





