Լուրեր
Երևանի քաղաքապետն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ալի Սաղաիյանին:Շնորհակալություն հայտնելով դեսպանին պաշտոնավարման ընթացքում հայ-իրանական հարաբերությունների սերտացմանը նպաստելու համար` Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է հատկապես Երևանի և իրանական քաղաքների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման հարցում դիվանագետի անձնական ներդրումը. <<Վստահեցնում եմ, որ Երևանի և Իրանի... ավելին →
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել անվանի պետական գործիչ, գիտնական Ստեփան Պողոսյանի մահվան կապակցությամբ: Պողոսյանների ընտանիքին ուղղված Նախագահի ցավակցական հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա անվանի պետական գործիչ, մեծ հայրենասեր Ստեփան Պողոսյանի մահվան մասին: Հսկայական են Ստեփան Պողոսյանի ջանքն ու ներդրումը հայկա¬կան հեռուստատեսության զարգացման և ազգային ուղղվածության հաստատման գործում: Անուրանալի է նրա՝ որպես պատմաբանի ներդրումը հայոց... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Տիկահիտո Հարադային
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Տիկահիտո Հարադային: ՀՀ նախագահի Ճապոնիա կատարելիք առաջիկա այցից առաջ կողմերը քննարկել են հայ-ճապոնական հարաբերությունների օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Ճապոնիայի հետ հարաբերությունների հետևողական զարգացմանը:... ավելին →
Ամրապնդվել է մակրոտնտեսական կայունությունը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Բացելով նիստը, վարչապետը տեղեկացրել է, որ երեկվանից սկսվել է 15 տեսչության աշխատանքի մոնիթորինգը, որի արդյունքն ամփոփվելու է երկու շաբաթից։ «Խոսքը վերաբերում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացման խնդրին, - հավելել է Տիգրան Սարգսյանը։ - Բազմաթիվ ոլորտներում մենք ունենք բավական լուրջ առաջընթաց, բայց հետևողականորեն այս մոնիթորինգն իրականացնելու ենք, որովհետև... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է <<Զիգուրատ Արմենիա>> ընկերության ներկայացուցիչներին
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության արդիականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և <<Զիգուրատ Արմենիա>> ընկերության տնօրեն Մահմուդ Հուդայիի հետ հանդիպման ընթացքում: Ողջունելով հյուրերին` Տարոն Մարգարյանը ներկայացրել է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսության ընդհանուր պատկերը, ընդգծելով, որ այն իրականում լուրջ արդիականացման կարիք ունի: <<Սա իսկապես առաջնահերթ խնդիր է, հատկապես եթե նկատի առնենք, որ... ավելին →
Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Ժան-Մարկ Էյրոյին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ժան-Մարկ Էյրոյին Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում ասված է. «Մեծարգո պարոն վարչապետ, Ֆրանսիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ և մաղթում հաջողություններ այդ բարձր առաքելության իրականացման գործում: Հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ և բարեկամական հարաբերությունները մշտապես ամուր հիմք են հանդիսացել... ավելին →