Լուրեր
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական վերջին զանգի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր հարազատ կրթօջախներում հնչող վերջին զանգը բոլորիդ համար յուրովի մի առիթ է ի մի բերելու և ամփոփելու դպրոցի պատերից ներս անցկացրած ձեր բարի ու լավ հուշերը: Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին այդ հուշերը ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում: Ու թեև վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ, այդուամենայնիվ այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, նոր հեռանկարների ու հորիզոնների և այդ ամենի նկատմամբ պատասխանատվության բարձր... ավելին →
ՀՀ Ազգային ժողովի նախագահն ընդունեց ֆրանսիացի սենատորների խմբին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 25-ին ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանի վերին պալատի` Սենատի անդամներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին եւ Բերնար Ֆուրնիեին: Ողջունելով հյուրերի այցն Ազգային ժողով, պարոն Նիկոյանը կարեւորեց նաեւ Լեռնային Ղարաբաղ նրանց կատարած այցելությունը, նշելով, որ Արցախն ու նրա ժողովուրդը նվաճել են ազատ ապրելու իրենց իրավունքը եւ չպետք է անտեսված լինեն միջազգային հանրության կողմից: Նա վստահություն հայտնեց, որ սենատորները հնարավորություն են... ավելին →
Սերժ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հունգարիայի նորանշանակ դեսպան Շանդոր Սաբոյը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հունգարիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շանդոր Սաբոյը: Նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-հունգարական քաղաքական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և հատկապես վերջին տարիներին զգալի ակտիվություն է նկատվել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու, տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու... ավելին →
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպանին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Բասսամ Մուհամմադ ալ-Քաբանդիին: Երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերություններն առավել ամրապնդելու, այդ թվում նաև քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության եզրեր գտնելու և դրանք երկուստեք զարգացնելու համատեքստում դեսպանը Տարոն Մարգարյանին է փոխանցել Էլ-Քուվեյթի քաղաքապետի ջերմ ողջույններն ու Էլ-Քուվեյթ այցելելու պաշտոնական հրավերը:Շնորհակալություն... ավելին →
Կմշակվեն երկրի տնտեսական զարգացմանը նպաստող տեխնոլոգիաներ
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ ՀՀ կառավարության որոշմամբ հիմնադրվել է «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ» հիմնադրամ, հաստատվել դրա կանոնադրությունը։ Հիմնադրամի նպատակներն են սինքրոտրոնային ճառագայթման աղբյուրի ստեղծումը, սինքրոտրոնային ճառագայթման ստացմամբ արագացուցչային տեխնոլոգիաների զարգացումը և կիրառությունը, գիտական, գիտատեխնիկական և գիտաինովացիոն գործունեության իրականացումը, բարձր... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) կազմակերպության գլխավոր քարտուղար Լեոնիդաս Քրիզանթոպուլոսին: Նախագահը բարձր է գնահատել պարոն Լեոնիդաս Քրիզանթոպուլոսի վեցամյա գործունեությունը ՍԾՏՀ գլխավոր քարտուղարի պաշտոնում, նշելով, որ ուրախ է մեր երկրում հյուրընկալել նրան՝ կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստի շրջանակներում: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է ՍԾՏՀ-ում իր ներգրավվածությունը՝ այն համարելով... ավելին →