Լուրեր

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին31.05.2012

Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից կարևորվել է նաև առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի Հայաստան կատարելիք այցը, որի... ավելին →

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը30.05.2012

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Մայիսի 30-ին գումարված Երևանի ավագանու նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել <<Հայ ազգային կոնգրես>> դաշինքի ընտրացուցակով ընտրված ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը։ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երևանի ավագանու անդամությունից հրաժարականի... ավելին →

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությունը30.05.2012

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությունը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական գործակցության զարգացումը: Հանդիպումը տեղի Է ունեցել Աշգաբադում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: «Մեր օրակարգն ավանդական Է, այդուամենայնիվ, մենք կարող ենք քննարկել ցանկացած թեմա՝ կապված Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման հետ»,-ասել Է Մեդվեդեւը՝ բացելով հանդիպումը: Իր հերթին... ավելին →

Ազգային ժողովի նախագահն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին30.05.2012

Ազգային ժողովի նախագահն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց տարիներ ի վեր հաստատված արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն իր շարունակությունը կունենա նաեւ նոր ձեւավորված Ազգային ժողովի հետ: Կողմերն անդրադարձան Հայաստան- Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրների: Դեսպանի խնդրանքով` պարոն Նիկոյանը ներկայացրեց... ավելին →

Տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը30.05.2012

Տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը

Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ որտեղ մայիսի 30-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական շուկաների ծառայությունների ազատականացման հայեցակարգին, ԱՊՀ-ում հիդրոմետ ծառայությունների գործունեության ռազմավարության զարգացման ծրագրին,... ավելին →

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարին30.05.2012

Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարին

Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Պատերազմի և աշխատանքի վետերանները տարիներ շարունակ եղել և այսօր էլ շարունակում են հասարակության ու հատկապես երիտասարդ սերունդների համար կյանքի և քաղաքացու ուղեցույց լինել: Մեր հայրենիքը, որով լիարժեք հպարտանում ենք, այսօր հեռուն նայող ժամանակակից պետություն է առաջին հերթին նրանց սխրանքի ու նվիրման շնորհիվ: Ապրելով մեզ հետ նույն քաղաքում կամ փողոցում, կիսելով նույն հոգսերն ու... ավելին →