Լուրեր

Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը23.04.2012

Սերժ Սարգսյանը մասնակցել է Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը

 Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանին հարող հարթակում մասնակցել են Երևանը 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու պաշտոնական արարողությանը, որն անցկացվել է Հայ գրատպության 500-ամյակի պետական հանձնաժողովի միջոցառումների ծրագրի շրջանակում: Միջոցառման ընթացքում Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիցիո Մակրին «Գրքի համաշխարհային մայրաքաղաք» տիտղոսը փոխանցել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ... ավելին →

ՓՄՁ խորհրդի նիստում քննարկվել են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները23.04.2012

ՓՄՁ խորհրդի նիստում քննարկվել են «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխությունները

 Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի արտահերթ նիստ: Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է. «Այսօրվա խորհրդակցությունը նվիրված է «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներին: Այս խնդիրը դարձել է բուռն քննարկման առարկա, որովհետև այս նորմն սկսել է կիրառվել Հայաստանի Հանրապետությունում, և մենք տարբեր ոլորտներից հարցադրումներ ենք ստանում, թե ինչպես պետք է արտոնագրային... ավելին →

Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին23.04.2012

Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներին

 Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Վարք հավերժության» քանդակի բացման արարողությանը: Քանդակը բացվել է մայրաքաղաքի Մոսկովյան-Տերյան փողոցների խաչմերուկին հարակից տարածքում: Հեղինակն է ֆրանսաբնակ քանդակագործ Դավիթ Երևանցին: Քանդակը խորհրդանշում է Մատենադարանի ամենամեծ ձեռագիրը` «Մշո ճառընտիրը» փրկելու պատմությունը: Հանրապետության ղեկավարն այսօր մասնակցել է նաև հայ գրատպության 500-ամյակին նվիրված մեկ այլ միջոցառման՝... ավելին →

«Հասարակության զարգացման համար լավ ընտրությունները շատ կարեւոր են». ՀՀԿ նախագահ 23.04.2012

«Հասարակության զարգացման համար լավ ընտրությունները շատ կարեւոր են». ՀՀԿ նախագահ

ՀՀԿ-ի գլխավոր նպատակն է անցկացնել այնպիսի ընտրություններ, որոնց արդյունքները վստահելի կլինեն Հայաստանի քաղաքացիների եւ գործընկերների համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` նման հայտարարությամբ ապրիլի 23-ին Նորք Մարաշի ընտրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Մեր երկիրը գտնվում է մի այնպիսի հանգրվանում, որ լավ ընտրություններ անցկացնելը մեզ համար շատ էական է»,-նշեց նա: Սերժ Սարգսյանի խոսքով` մենք անմիջապես զգալու ենք լավ... ավելին →

«ՀՀԿ-ի ուժն իր վայելած ժողովրդականության մեջ է». Սերժ Սարգսյան23.04.2012

«ՀՀԿ-ի ուժն իր վայելած ժողովրդականության մեջ է». Սերժ Սարգսյան

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 23-ին հանդիպեց Երեւանի Նորք Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ: Ինչպես փոխացնում է «Արմենպրես»-ը, Սարգսյանը նշեց, որ Նորք Մարաշը միասնական համայնքներից է: «ՀՀԿ-ն համերաշխության ջատագովներից է: Մեզ հաջողվել է վերացնել պառակտվածության եւ անհանդուրժողականության մթնոլորտը, եւ գալիք ընտրությունները մենք պատկերացնում ենք հենց այդ մթնոլորտում»,- ասաց ՀՀԿ... ավելին →

Օղակաձև զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է Մշո ճառընտիրը փրկած կանանց հուշարձանը 23.04.2012

Օղակաձև զբոսայգում հանդիսավորությամբ բացվել է Մշո ճառընտիրը փրկած կանանց հուշարձանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ, Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակներում, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը հանդիսավորությամբ բացել են <<Վարք հավերժության>> խորագրով՝ Մշո ճառընտիրը փրկող կանանց արձանը: Արձանի բացմանը ներկա են եղել Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարության առիթով արտերկրից ժամանած բազմաթիվ հյուրեր, արվեստագետներ, երևանցիներ:Հուշարձանի հեղինակ Դավիթ Երևանցին... ավելին →