Լուրեր
ՀՀ Նախագահը ծանոթացավ Մարմարիկ ջրամբարի վերականգնման աշխատանքների ընթացքին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Կոտայքի մարզ աշխատանքային այցի շրջանակներում այցելեց Մարմարիկ գետի վրա վերաշինված նույնանուն ջրամբար: Մարմարիկի ջրամբարի վերականգնումն իրականացվել է Համաշխարհային բանկի «Պատվարների անվտանգության ծրագրի» խնայողությունների հաշվին: Իրականացված մանրակրկիտ ուսումնասիրություների և քննարկումների արդյունքում նախապատվությունը տրվել է ջրամբարը 55 մ պատվարի բարձրությամբ, 24 մլն մ խորանարդ ընդհանուր և 23 մլն մ խորանարդ օգտակար ծավալով... ավելին →
«ՀՀԿ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում ընտրակաշառքը բացառելու համար». Սերժ Սարգսյան
Հայաստանը շարունակում է խաղաղություն պարտադրել ու թույլ չի տալու զգոնության թուլացում ոչ մի վայրկյան: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 2-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց Հայաստանի հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանը: Խոսելով ազգային անվտանգության ու պաշտպանվածության մասին` Սերժ Սարգսանը վստահեցրեց, որ Հայաստանի և Արցախի անկախությունից հետո հայ ժողովրդի առջև ծառացած այդ խնդիրներին... ավելին →
«Հանրապետականը բոլոր ուժերին առաջարկում է միասին պայքարել հանուն Հայաստանի ապագայի». Սերժ Սարգսյան
«Տարածքների համաչափ զարգացման» ծրագիրը Հայաստանի հանրապետական կուսակցության` հիմնական կենսական նշանակության լուծման ենթակա հիմնախնդիրներից է: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 2-ին Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: «Բյուրեղավանը մեր այն երիտասարդ քաղաքներից է, որոնք անկախացումից հետո անցել են լրջագույն դժվարությունների ու նեղությունների միջով, սակայն և... ավելին →
Սերժ Սարգսյանն ապացուցված է համարում Արցախի հայկական լինելն ու սեփական ապագան որոշելու իրավունքը
Հայ ժողովուրդը պետք է ապացուցի, որ Արցախյան հերոսամարտից տուն չվերադարձած քաջերի արյունը իզուր չի հեղվել: Այս մասին հայտարարեց ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը մայիսի 2-ին Հանրապետական կուսակցության նախընտրական քարոզչության շրջանակում Կոտայքի մարզկենտրոն Հրազդան քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ: Սերժ Սարգսյանն ընդգծեց, որ այս տարիների ընթացքում առաջնային խնդիր է եղել Արցախյան պատերազմում ձեռք բերած հաղթանակի ամրապնդումը հայ ժողովորդի մեջ: «Հայաստանի Հանրապետությունն արդեն կայացած... ավելին →
Երևանում բացվել է Վահրամ Փափազյանի կիսանդրին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Խորհրդային Միության ու Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Վարդուհի Վարդերեսյանը հանդիսավորությամբ բացել են Վահրամ Փափազյանի կիսանդրին:Կիսանդրու բացմանը ներկա են եղել դերասաններ, արվեստագետներ, երևանցիներ: Կիսանդրու հեղինակ Լևոն Թոքմաջյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին մեծ աջակցության համար:Քանդակագործն ընդգծել է, որ կիսանդրին կերտել է որպես արտիստի երկրպագու և հավելել, որ Փափազյանի հուշարձանն ստեղծելն իր վաղեմի մտադրություն է եղել,... ավելին →
Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայց է կատարել Կենտրոն վարչական շրջանում
Շարունակվում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աշխատանքային շրջայցերը վարչական շրջաններ: Հերթական աշխատանքային շրջայցի ընթացքում Տարոն Մարգարյանը ծանոթացել է քաղաքապետարանի 2012թ.-ի ծրագրերով Կենտրոն վարչական շրջանում կատարվող բարեկարգման և կանաչապատման աշխատանքներին:Վարչական շրջանի պատասխանատուները քաղաքապետին են ներկայացրել բակային տարածքներում և բազմաբնակարան շենքերի մուտքերում իրականացվող բարեկարգման համալիր աշխատանքների արդյունքները, ընթացքն ու նախատեսվող ծրագրերը:Շրջայցի... ավելին →