Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, մասնակցել Հանրապետության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: Հանրապետության ղեկավարը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ և ներկա է գտնվել Հանրապետության տոնի կապակցությամբ կազմակերպված ժողովրդական տոնախմբությանն ու համերգին: Սարդարապատի հուշահամալիրում Նախագահն այցելել է նաև Հայաստանի ազգագրության և ազգային-ազատագրական պայքարի պետական թանգարան: ավելին →
Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» պատվիրակությանը
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է ԱՄՆ «Կազմակերպությունների ազգային էթնիկ կոալիցիայի» (NECO) նախագահ Նասեր Կազիմիի գլխավորած պատվիրակությանը: «Մեզ համար կարևոր են այն ուղղություննրը, որոնք դուք ներկայացնում եք ողջ աշխարհում: Մեր կառավարության կարևոր գերակայություններից է կրթական համակարգը և գիտեմ, որ այս ոլորտը նաև ձեր ուշադրության կենտրոնում է»,- ասել է վարչապետը: Զրուցակիցներն անդրադարձել են մեր երկրի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին,... ավելին →
Պարգևատրման արարողություն՝ Հանրապետության տոնի առթիվ
Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ պետական պարգևներ և կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության և այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների: Հանրապետության ղեկավարն այսօր շնորհավորել է պարգևատրվածներին Հանրապետության տոնի ու հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ և Նախագահի նստավայրում կազմակերպված պարգևատրման արարողության մասնակիցներին հանձնել պարգևները: *** Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը պարգևատրման... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի սենատորներ Ֆիլիպ Մարինիին, Սոֆի Ժուասենին և Բերնար Ֆուրնիեին: Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի անկախացումից հետո վերընթաց զարգացում ապրող հայ-ֆրանսիական հարաբերություններին: Նրանց գնահատմամբ, առանձնաշնորհյալ այդ հարաբերությունները հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամության լավագույն վկայությունն են: Երկկողմ կապերի ամրապնդման գործում, կողմերի համոզմամբ, մեծ դեր ունի Ֆրանսիայի հայ համայնքը: Նախագահը ողջունել և բարձր է... ավելին →
Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են PR տեխնոլոգիաներին
Մայիսի 26-ին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ երիտասարդ հանրապետականները հանդիպում-քննարկում ունեցան ՙP.ART՚ ընկերություն ղեկավար, քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին սոցիալական ցանցերում առավել ակտիվ երիտասարդ հանրապետականները։ Քննարկվեցին մի շարք թեմաներ, հատկապես արծարծվեցին հայաստանյան քաղաքական դաշտում Ֆեյսբուքի ունեցած դերին, PR տեխնոլոգիաներին առնչվող հարցեր։ Ըստ բանախոսի, Ֆեյսբուքն ամբողջ աշխարհում... ավելին →
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը դպրոցական վերջին զանգի կապակցությամբ
Սիրելի՛ շրջանավարտներ, Այսօր ձեր հարազատ կրթօջախներում հնչող վերջին զանգը բոլորիդ համար յուրովի մի առիթ է ի մի բերելու և ամփոփելու դպրոցի պատերից ներս անցկացրած ձեր բարի ու լավ հուշերը: Վստահ եմ, որ դպրոցական մաքուր ու ջերմ միջավայրի, սիրելի ուսուցիչների ու դասընկերների մասին այդ հուշերը ձեզ կուղեկցեն ողջ կյանքի ընթացքում: Ու թեև վերջին զանգը խորհրդանշում է հրաժեշտ, այդուամենայնիվ այն նաև խորհրդանիշ է նոր սկզբի, նոր հեռանկարների ու հորիզոնների և այդ ամենի նկատմամբ պատասխանատվության բարձր... ավելին →