Լուրեր
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Մայիսի 30-ին գումարված Երևանի ավագանու նիստում, նախքան օրակարգի հարցերին անցնելը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Երևանի ավագանում անդամությունից հրաժարականի դիմում են ներկայացրել <<Հայ ազգային կոնգրես>> դաշինքի ընտրացուցակով ընտրված ավագանու անդամներ Լյուդմիլա Սարգսյանը, Լևոն Զուրաբյանը, Ստեփան Դեմիրճյանը, Հրանտ Բագրատյանը և Խաչատուր Քոքոբելյանը։ Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ղեկավարներ նշանակվելու հիմքով Երևանի ավագանու անդամությունից հրաժարականի... ավելին →
Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետները քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցությունը
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Ռուսաստանի նրա պաշտոնակից Դմիտրի Մեդվեդեւը քննարկել են երկու երկրների միջեւ տնտեսական գործակցության զարգացումը: Հանդիպումը տեղի Է ունեցել Աշգաբադում ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում: «Մեր օրակարգն ավանդական Է, այդուամենայնիվ, մենք կարող ենք քննարկել ցանկացած թեմա՝ կապված Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ տնտեսական եւ հումանիտար կապերի զարգացման հետ»,-ասել Է Մեդվեդեւը՝ բացելով հանդիպումը: Իր հերթին... ավելին →
Ազգային ժողովի նախագահն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը մայիսի 30-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին: Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց տարիներ ի վեր հաստատված արդյունավետ համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն իր շարունակությունը կունենա նաեւ նոր ձեւավորված Ազգային ժողովի հետ: Կողմերն անդրադարձան Հայաստան- Միացյալ Նահանգներ փոխհարաբերություններին, միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը, տարածաշրջանային խնդիրների: Դեսպանի խնդրանքով` պարոն Նիկոյանը ներկայացրեց... ավելին →
Տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը
Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադ որտեղ մայիսի 30-ին տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը: Օրակարգում ընդգրկված են մոտ երկու տասնյակ հարցեր, որոնք հիմնականում վերաբերում են ԱՊՀ անդամ երկրների ֆինանսական շուկաների ծառայությունների ազատականացման հայեցակարգին, ԱՊՀ-ում հիդրոմետ ծառայությունների գործունեության ռազմավարության զարգացման ծրագրին,... ավելին →
Ողջունում եմ Հայաստանի Հանրապետության վետերանների միավորման 10-րդ համագումարի պատվիրակներին և հյուրերին: Պատերազմի և աշխատանքի վետերանները տարիներ շարունակ եղել և այսօր էլ շարունակում են հասարակության ու հատկապես երիտասարդ սերունդների համար կյանքի և քաղաքացու ուղեցույց լինել: Մեր հայրենիքը, որով լիարժեք հպարտանում ենք, այսօր հեռուն նայող ժամանակակից պետություն է առաջին հերթին նրանց սխրանքի ու նվիրման շնորհիվ: Ապրելով մեզ հետ նույն քաղաքում կամ փողոցում, կիսելով նույն հոգսերն ու... ավելին →
Տիգրան Սարգսյանը հանդիպել է Դմիտրի Մեդվեդևին
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշգաբադում, որտեղ տեղի է ունեցել ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, հանդիպել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդև. «Հարգելի Տիգրան Սուրենի, հարգելի գործընկերներ, ուրախ եմ Աշգաբադում ընթացող կառավարությունների ղեկավարների հանդիպման շրջանակում խոսել մեր երկկողմ... ավելին →