Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ սենատոր Ռիչարդ Դըրբինին: Ողջունելով հյուրին՝ Նախագահը կարևորել է ԱՄՆ Սենատում Հայաստանի բարեկամների գործունեությունը և ընդգծել, որ այդ սենատորների աջակցությունը մեր երկրին ու ժողովրդին մեծ նշանակություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում, նպաստել տարածաշրջանում կայունության պահպանմանը: Նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ անցած քսան տարիների ընթացքում Միացյալ Նահանգները ֆինանսական, մարդասիրական և տեխնիկական զգալի օժանդակություն է ցուցաբերել... ավելին →
Կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարը նիստն սկսել է` ընթերցելով մեր երկրի Սահմանադրության 55-րդ հոդվածի պահանջը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի առնելով, որ 2012 թ. մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ես Հանրապետության Նախագահին եմ... ավելին →
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՀՀ Ազգային ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ
Հարգելի՛ գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ հայտնում նախորդ գումարման խորհրդարանի բոլոր պատգամավորներին իրենց գործունեության համար: Անցած հինգ տարիներն օրինաստեղծ աշխատանքի առումով իսկապես արդյունավետ ժամանակահատված էին և, կարծում եմ, նաև լավ հիմք գալիք հինգ տարիների համար: Ձեզնից շատերը վաղուց արդեն օրինաստեղծ աշխատանքի պրոֆեսիոնալներ են և բնականաբար ապահովելու են Ազգային Ժողովի աշխատանքների սահուն... ավելին →
Հովիկ Աբրահամյանի ելույթը Ազգային ժողովի նախագահի պաշտոնին առաջադրվելու կապակցությամբ
Հարգելի գործընկերներ, Տիկնայք եւ պարոնայք, Շնորհակալ եմ Ազգային ժողովի նախագահի բարձր պաշտոնում իմ թեկնածությունը կրկին առաջադրելու համար: Նախ եւ առաջ երախտապարտ եմ Հանրապետության Նախագահին նման վստահության համար, երախտագիտության իմ խոսքն եմ ուղղում նաեւ իմ հարազատ կուսակցությանը, բոլոր իմ գործընկերներին: Հայաստանի Հանրապետության 5-րդ գումարման խորհրդարանը` այս խորհրդարանը, ներկայացուցչական մարմին է բառի ամենաուղղակի իմաստով. այսօր Ազգային ժողովում ներկայացված է Հայաստանի գրեթե ողջ... ավելին →
Մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը
Մայիսի 31-ին Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո մեկնարկեց ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: ՀՀ ԱԺ կանոնակարգի համաձայն` մինչեւ նորընտիր Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նիստերը վարեց տարիքով ավագ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը. «Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ ձեզ ՀՀ Ազգային Ժողովի 5-րդ գումարման աշխատանքների մեկնարկի կապակցությամբ: Շնորհակալություն եմ... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին: Զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են նշել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին զգալի առաջընթաց են արձանագրել: Կողմերը կարևորել են ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները: Այդ տեսանկյունից կարևորվել է նաև առաջիկայում Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի Հայաստան կատարելիք այցը, որի... ավելին →