Լուրեր
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին: Ողջունելով հյուրին՝ Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է. «Դուք Հայաստանում, իրոք, մշտապես ցանկալի հյուր եք: Մենք այս տարի նշում ենք Միացյալ Նահանգների հետ Հայաստանի դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը, և ուրախ եմ, որ մենք կարող ենք խոսել այն մասին, որ այդ 20 տարիների ընթացքում մեր հարաբերություններն ունեցել են վերընթաց զարգացում և այսօր գտնվում են... ավելին →
Տարոն Մարգարյանը հանդիպել է Չեխիայի Առևտրի պալատի նախագաhի հետ
Երևանում աղբի վերամշակման ճանապարհով այլընտրանքային էներգիայի ստացման հնարավորությունների, ինչպես նաև համապատասխան գործարանի կառուցման հետ կապված առաջարկություններ են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Չեխիայի Առևտրի պալատի նախագաh Պյոտր Կուզելի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ, որին ներկա է եղել նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը:Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և կիսելով իր տպավորությունները Երևանի մասին` Պյոտր Կուզելը քաղաքապետին... ավելին →
Տիգրան Սարգսյան. «Հայաստանը գիտակցաբար ընտրել է զարգացման եվրոպական ուղին»
Շարունակվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության այցը Բելգիայի Թագավարություն: Տիգրան Սարգսյանն այցելել է Եվրոպական քաղաքականության հետազոտությունների կենտրոն (CEPS) և հանդես եկել ելույթով: Կառավարության ղեկավարն անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մեր երկրում իրականացվող բարեփոխումներին և առաջիկա ծրագրերին, Հարավային Կովկասում առկա իրավիճակին և այլն: Շնորհակալություն հայտնելով հրավերի և Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնում... ավելին →
Մեկնարկել է Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության այցը Բելգիայի թագավորություն
Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարական պատվիրակության պաշտոնական այցը Բելգիայի Թագավորություն: Վարչապետը նախ այցելել է Լուվեն քաղաքում տեղակայված Այ Բի Էյ (IBA) մոլեկուլյար ընկերություն, որը գործունեություն է ծավալում միջուկային բժշկության ոլորտում և զբաղվում է այդ բնագավառի սարքավորումների արտադրությամբ: Այ Բի Էյ (IBA) ընկերության տնօրենների խորհրդի փոխնախագահ Պիեր Մոտեի ուղեկցությամբ Տիգրան Սարգսյանը շրջայց է կատարել ընկերությունում` ծանոթացել արտադրական... ավելին →
Սերժ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը: Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարևան և լավ բարեկամ Իրանի հետ: Երկուստեք ողջունելով Հայաստանի և Իրանի միջև վերջին... ավելին →
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին
Նախագահ Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդ¬վածի 4-րդ կետով, այսօր հրամանագիր է ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին: ավելին →